211652_close_icon
views-count1687 դիտում article-date 19:17 03-10-2019

Տեսչական մարմինն ուսումնասիրություններ է կատարել «Թեղուտ» ՓԲԸ-ում

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իր լիզորությունների շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացրել «Թեղուտ» ՓԲ ընկերությունում՝ պոչամբարի պատվարի և պատնեշի ամրությունը ստուգելու և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հետագա շահագործման վերաբերյալ: Ինչպես հայտնեցին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, օգոստոսի 6-ին Տեսչական մարմնի ղեկավարի որոշամամաբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով՝ Տեսչական մարմնին Լոռու տարածքային բաժնի պետ Գևորգ Հակոբջանյանի նախագահությամբ, կազմում ընդգրկելով Տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության քաղաքաշինական վերահսկողության բաժնի պետ Արտաշես Սարգսյանին և Լոռու քաղաքաշինական գորունեության վերահսկողության մասնագետ Աշոտ Նալբանդյանին: 2019 օգոստոսի 12-ից սկսած հանձնաժողովի կողմից կատարվել են ուսումնասիրություններ և տեղատեսություն «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի հարևանությամբ գտնվող պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտում: Ուսումնասիորթյան և տեղատեսության արդյունքում արձանագրվել է, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված պիեզոմետրիկ ցուցիչները և գեոդեզիական կետերի ուղղահայաց կամ հորիզոնական ուղղություններով դեֆորմացիաների ակնառու շեղումներ չեն հայտնաբերվել, պոչամբարի պատնեշի տվյալները գտնվում են նորմայի սահմաններում, ֆիքսված կետերի տեղաշարժեր չեն գրանցվել, ինչը վկայում է, որ տվյալ պահին պատնեշը գտնվում է կայուն վիճակում: Ինչպես նաև 2019 թ. օգոստոսի 12-ի դրությամբ պոչամբարը շահագործվում է նախագծով նախատեսված ծավալներին համապատասխան: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող պոչամբարում՝ պոչամբարի պատվարի և պոչատարի ակնադիտական տեղատեսության ժամանակ ջրային կուտակումներ և արտահոսքեր չեն հայտնաբերել: Ակնադիտական զննությամբ ուսումնասիրվել է պատվարը, շահագործողի կողմից տրված պիեզոմետրիկ ցուցիչների տվյալները, ինչպես նաև հսկիչ կետերում ֆիքսված կորդինանտական կետերի շարժերի վերաբերյալ ինֆորմացիան: Ուսումնասիրության և վարույթի շրջանակներում «Թեղուտ» ՓԲ ընկերությանը տրվել է պարտադիր կատարման ցուցում՝ իրականացնելու փորձաքննություն և փորձաքննության արդյունքներից պարզել հետագա շահագործման հնարավորության մասին: «Թեղուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները Տեսչական մարմին ներկայացված գրավոր հավստման արդյունքում տեղեկացրել են, որ արդեն իսկ 2019 թ. հուլիսի 10-ին պայմանագիր է կնքվել բուլղարական «GEOTECHMIN» ընկերության հետ՝ պոչամբարի պատվարի դինամիկ և ստատիկ կայունության ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով: Իր հերթին, բուլղարական ընկերությունը 2019 թ. օգոստոսի 7-ին պայմանագիր է կնքել «Արմհիդրոէներգոնախագիծ» ընկերության հետ, որը պետք է կատարի հորատման աշխատանքներ և անցկացնի լաբորատոր փորձարկումներ: Սեպտեմբերի 19–ին Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և գեոդեզիայի և հողոգտագործման վերահսկողության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը անձամբ այցելել են «Թեղուտի» ՓԲ ընկերության տարածք, տեղում ուսումնասիրել և հետևել են կատարվող դաշտային աշխատանքների ընթացքին, ինչպես նաև անմիջական ամբողջական տեղեկատվություն ստացել «Արմհիդրոէներգոնախագիծ» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Ուսումնասիրության ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ շրջայց են կատարել հանքի, պոչամբարի, գործարանի ամբողջ տարածքում: Ուսումնասիրել են մինչ այս պահը կատարված աշխատանքները: Գլխավոր ինժեների կողմից ներկայացվել են մի քանի փաստեր մինչ այս կատարված աշխատանքի վերաբերյալ, ըստ որի, նախնական ստացված տվյալներով պատվարը և պոչամբարը շահագործման համար գտնվում են բավարար վիճակում: «Թեղուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչներին Տեսչական մարմնի կողմից տրվել է պարտադիր կատարման ցուցում՝ չխոչընդոտելու Տեսչական մարմնի բնականոն և իր լիրազորությունների սահմաններում կատարվելիք հետագա վերահսկողական աշխատանքների կատարմանը, ինչպես նաև պարբերաբար Տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն նախագծով նախատեսված պատվարի նիշի յուրաքանչյուր 1 մ բարձրացման, ֆիքսված գեոդեզիական կետերի և պիեզոմետրերի ցուցիչների վերաբերյալ: Ամբողջական պատկերը պատրաստ կլինի երեք ամսից, երբ կավարտվեն «Արմհիդրոէներգոնախագիծ» աշխատանքները, որից հետո ևս երեք ամսվա ընթացքում «GEOTECHMIN» ընկերության կողմից կտրվի ամբողջական զեկույց ուսումնասիրությունների վերաբերյալ: Այցի ընթացքում Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վարչության պետի անմիջական հսկողության տակ է վերցվել նաև տարածքում գործող ֆիքսված կետերի կորդինատները: Առաջիկա 15 օրվա ընթացքում նորից կուսումնասիրվի կետերի կորդինատները՝ նախկին տվյալների հետ համեմատական անցկացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր