211652_close_icon
views-count269 դիտում article-date 11:26 07-11-2020

Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը. Սենոր Հասրաթյան

Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն զգացմունքով, այլ ավելի շատ արածով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Զգացմունքի առաջ գլուխ եմ խոնարհում, սակայն առավել քան հզոր է այն ճշմարտությունը, որն ազդարարում է մարդու կատարածի մասին... Կարելի է չընդունել այս իրողությունը, բայց կողքով անցնել «բաց ճակատով», նշանակում է՝ նախևառաջ խաբել ինքդ քեզ... Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը: Ասել է թե՝ ոգով ու մարմնով մահվան դեմ առ դեմ կանգնած, գործով ու հավատով ներշնչված: Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը: Պատերազմը ասպետների գործ է, որոնցից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, կամավորական, թե մտավորական, կին, անչափահաս, թե ծեր, գիտեն իրենց անելիքը և այն կատարում են ազնվորեն ու հնարավորության սահմանում առավելագույնս անթերի... Հենց այդպես սիրելով Հայրենիքը և հանուն նրա գործելով Էլ կերտվում է ՀԱՂԹԱՆԱԿԸ»:

Նմանատիպ նյութեր