Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ
14:06, 21 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման տեղեկացրին ՀՀ ՀՔԾ-ից:
«Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին ծառայությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում