Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Հերթական ավտովթարը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչ աղբյուր» կոչվող հատվածում․ կա զոհ

Այսօր երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչ աղբյուր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ավելի քան 15 մետր բարձրությունից գլորվել ձորը։ Մեքենայում եղել է 4 մարդ, բոլորն էլ Գյումրու բնակիչներ են։

Պատահարի հետևանքով Անդրանիկ Խաչատրյանը տեղում մահացել է, մյուս 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 25-ամյա Ռոման Պողոսյանը, տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, իսկ 24-ամյա Արթուր Սաքոյանն ու Ռաֆիկ Ամիրխանյանը՝ «Գյումրի» բժշկական կենտրոն։

Կենտրոնի հերթապահ վիրաբույժ Ռաֆիկ Տիտիրյանի խոսքերով՝ Արթուր Սաքոյանի վիճակը գնահատվում է բավարարին մոտ, իսկ Ռաֆիկ Ամիրխանյանը ստացել է դեմքի բազմաթիվ ջնջխված վերքեր, քթոսկրի, ճակատոսկրի կոտրվածքներ։ Նրանց հետազոտությունները դեռ ավարտված չեն։

Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության պատասխանից միայն պարզ կլինի՝ Ռաֆիկի մոտ արդյո՞ք ներգանգային վնասում կա, թե ոչ։

Իսկ Ռոման Պողոսյանին Աշոցքի հիվանդանոցից տեղափոխելու էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց րոպեներ անց դեպքի վայրում էին Շիրակի մարզի փրկարարական վարչության Աշոցքի թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Մասնագետները հասնաքազրկել են վթարի ենթարկված մեքենան ու օգնել տուժածներին շտապօգնության մեքենա տեղափոխել։

Սա այն տարածքն է, որտեղ ավտովթարներ հաճախ են գրանցվում։ Ճանապարհաշինարարներն այս էլ քանի անգամ բետոնե արգելապատնեշներ են կառուցում, բայց դրանք անընդհատ վթարների հետևանքով ջարդում են մեքենաները։ Այս պատնեշները 25 օր առաջ ջարդել էր ,բեռնատարը, որին կցված 4 ավտոմեքենայով թրելյերը գլորվել էր ձորը։ Բարեբախտաբար, այդ ժամանակ տուժածներ չկային։,

Դեպքի վայրում քննիչները հետաքննություն էին տանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում