Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Կաստանեդայի կյանքի 15 դասերը

19:10, 4 հուլիսի

1. Անօգուտ է ամբողջ կյանքը ծախսել մեկ ուղու վրա, մանավանդ, եթե այդ ուղին սիրտ չունի։ 

2. Չափից շատ բացատրություններ մի տվեք։ Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողություն է թաքնված։ Այնպես որ, երբ բացատրում ես, թե ինչու չես կարող անել այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար՝ հույս ունենալով, որ կներեն քեզ։

3. Կյանքից առավելագույնը քաղելու համար մարդը պետք է կարողանա փոխվել։  Ցավոք՝ մարդը մեծ դժվարությամբ է փոխվում, ու այդ փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենում։ Շատերը դրա վրա տարիներ են ծախսում։ Ամենադժվարը փոխվելու անկեղծ ցանկություն ունենալն է։  

4. Ես երբեք ոչ ոքի վրա չեմ բարկանում։ Ոչ ոք չի կարող անել այնպիսի մի բան, որն արժանի է իմ բարկությանը։ Մարդկանց վրա բարկանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարեւոր են։ Ոչ մի նման բան ես վաղուց չեմ զգում։  

5. Դու պետք է միշտ հիշես, որ ուղին ընդամենն ուղի է։ Եթե զգում ես, որ չպետք է գնայիր այդ ուղով, ուրեմն չպետք է այդ ուղու վրա մնաս ոչ մի դեպքում ։ 

6. Ուրիշի իրականությունը գիտակցելու համար նախ պետք է ազատվել սեփական իրականությունից, բայց մարդու համար այդքան էլ հեշտ չէ իր սովորական աշխարհայացքից ազատվել, դրա համար բավականաչափ ուժ է պետք գործադրել։  

7. Վարվիր այնպես, ասես դա երազ է։ Գործիր համարձակ ու արդարացումներ մի որոնիր։  

8. Մարդկանց մեծ մասի համար գլխավոր խոչընդոտը ներքին երկխոսությունն է, դա է ամեն ինչի բանալին։ Երբ մարդը սովորում է կանգնեցնել այն, ամեն ինչ հնարավոր է դառնում։ Ամենաանհավանական նախագծերը միանգամայն իրագործելի են դառնում։  

9. Մարդիկ, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից հանել ցանկացած բան։ Ցանկացած պահի։ Վայրկենապես։ 

10. Մեր միակ՝ իսկապես իմաստուն խորհրդականը մահն է։ Ամեն անգամ, երբ զգում ես, որ ոչինչ չի ստացվում, որ ամեն ինչ աղետալի վիճակում է, կանգ առ մի պահ ոււ մահից հարցրու՝ արդյոք իրոք այդպես է։ Ու քո մահը քեզ կպատասխանի, որ դու սխալվում ես, ու իր հպումից բացի այս կյանքում որևէ իսկապես կարեւոր բան չկա։ Քո մահը քեզ կասի «Բայց չէ՞ որ ես դեռ քեզ չեմ հպվել»։  

11. Յուրաքանչյուրն իր ուղիով է գնում։ Բայց բոլոր ուղիներն էլ, միեւնույն է, ոչ մի տեղ չեն տանում։ Հետեւաբար, ամբողջ իմաստը հենց տվյալ ճանապարհի ընթացքն է։ Եթե բավականությամբ ես ընթանում, ուրեմն դա է քո ճանապարհը։  Եթե դու քեզ վատ ես զգում, ցանկացած պահի կարող ես հեռանալ այդ ճանապարհից՝ անկախ նրանից, թե որքան հեռու ես գնացել։ Եվ դա ճիշտ կլինի։

12. Մեզ պետք է մեր ամբողջ ժամանակն ու մեր էներգիան, որպեսզի հաղթահարենք հիմարությունը մեր մեջ։ Դա այն է, ինչ նշանակություն ունի։ Մնացածը որեւէ կարեւորություն չունի։ 

13. Ամբողջ խնդիրն այն է, թե ինչի վրա կենտրոնանաս... Մեզանից յուրաքանչյուրն իրեն կա՛մ դժբախտ է դարձնում, կա՛մ ուժեղ։ Աշխատանքի ծավալը, որն անհրաժեշտ է թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում, նույնն է։  

14. Մարտիկի արվեստը կազմված է մարդ լինելու սարսափն ու մարդ լինելու հրաշքը հավասարակշռելու ունակությունից։ 

15. Գիտելիքի մարդ դառնալու համար պետք է լինել մարտիկ, այլ ոչ թե նվնվացող երեխա։ Պայքարել՝ առանց հանձնվելու, առանց դժգոհելու, առանց նահանջելու։ Ու այդ ամենը՝ միայն հասկանալու համար, որ աշխարհում չկա որեւէ բան, որը նշանակություն ունի:

 

Նյութը՝ Creu-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել