HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մանրամասներ «Սիփան» գործարանի պայթյունից

Այսօր` ժամը 10:57-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ գործարանի կաթսայատանը (մոտ 80 քմ) տեղի է ունեցել պայթյուն. փլուզվել է կաթսայատան արտաքին պատը (մոտ 24 քմ): Անցորդ՝ 1956 թ. ծնված Գ. Բ.-ը, և գործարանի աշխատակից՝ 1985 թ. ծնված Ա. Ղ.-ը, ստանալով տարբել աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Ղ.-ը տեղափոխվել է Աստղիկ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են պատի թուլացած հատվածի ապամոնտաժում (մոտ 15 քմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter