Նավթի մատակարարման շուրջ խմորումները Բելառուսում շարունակվում են. ձեռնտու՞ են ոչ ռուսական գնումները

Բազմաթիվ տարաձայնությունների արդյունքում, ի վերջո Ռուսաստանի հետ նավթի  մատակարարման մասին գործարք կնքելուց հետո,  Բելառուսը փնտրում է նավթի արտահանման այլ ճանապարհներ եւ անգամ՝ փորձնական գնումներ կատարում:  Փորձագետները կարծում են, որ այդ գործարքների ապագան կախված է շուկայում տիրող իրավիճակից, գնային տատանումներից:

Նորվեգիա, Ադրբեջան, Սաուդյան Արաբիա եւ անգամ Միացյալ Նահանգներ. սա այն երկրների աշխարհագրությունն է, որոնք հանդիսանում են Բելառուսի համար նավթի  նոր  մատակարարներ:  Մինսկը ստիպված եղավ որոնել նավթի նոր մատակարարներ այն բանից հետո, երբ գների տարբերության պատճառով, մինչև 2019 թվականի ավարտը չկարողացավ համաձայնության գալ Մոսկվայի հետ` 2020-ի գնումների վերաբերյալ: Այս տարվա հունվարին Ռուսաստանից նավթի արտահանումը դադարեցվել էր դեպի բելառուսական նավթավերամշակման գործարանները: Բացառություն են  կազմում Միխայիլ Գուցերիեւի «Safmar» ընկերության փոքր խմբաքանակները: Բանն այն է, որ Գուցերիեւը երկարամյա բարեկամական հարաբերություններ  ունի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ապրիլին ռուսական ընկերությունները վերսկսեցին մատակարարումները: Ըստ «Բելնեվտեքիմ»-ի խոսնակ Ալեքսանդր Տիշչենկոյի, անցյալ ամիս Մինսկը ներկրել էր ընդամենը 2 միլիոն տոննա նավթ, որից 1.56 միլիոնը՝ Ռուսաստանից: Բայց այսօր ռուս մատակարարների հետ երկարաժամկետ պայմանագրեր չկան: Իսկ Բելառուսում, ըստ երեւույթին, մտադիր չեն դադարեցնել իրենց համար այլընտրանքային մատակարարների որոնումները: Մայիսի 15-ին Բելառուսի Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Կառին ուրախությամբ հայտարարեց ամերիկյան նավթի ներմուծման մեկնարկի մասին: Մինսկը նաեւ ուսումնասիրում է ոչ Ռուսաստանի տարածքից նավթամթերքի մատակարարման լոգիստիկայի բարելավման տարբերակները:

DeutcWelle պարբերականը հայտնում է, որ առայժմ դեպի Բելառուս իրականացվող այլընտրանքային առաքումները պարզապես պահուստ են ապագայի համար:

Առաջին «այլընտրանքային նավթը» Բելառուս է հասել Նորվեգիայից՝ այս տարվա հունվարին: Տանկերը 80 հազար տոննա է առաքել լիտվական Կլայպեդա նավահանգիստ, որտեղից այն երկաթուղով բերվել է բելառուսական նավթավերամշակման գործարաններ: Այնուհետ եղել է նույն ծավալի նորվեգական նավթի մի քանի խմբաքանակ, ինչպես նաեւ մի քանի տանկերների մատակարարում Ադրբեջանից` Օդեսայի նավահանգստով եւ այնտեղից հետագա փոխադրմամբ Օդեսա-Բրոդի խողովակաշարով: Մայիսին Սաուդյան Արաբիայից էր Բելառուս ժամանել նավթի խմբաքանակ, իսկ ԱՄՆ-ից առաջին խմբաքանակը սպասվում է հունիսի սկզբին:

Բելառուսի փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը հայտնել է, որ բոլոր այն երկրների հետ, որտեղից արդեն իսկ ձեռք է բերվել նավթի խմբաքանակ, շարունակվելու է աշխատանքը, իսկ Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը արդեն համարվում են նավթի մատակարարման գործում նոր գործընկերներ: Նա նշել է, որ անկասկած փորձելու են գտնել ներկրման համար ամենամատչելի եւ ձեռնտու տարբերակները:

Իր հերթին, Մինսկի էներգետիկայի հարցերով փորձագետ Տատյանա Մանենոկը շեշտում է, որ նկարագրված բոլոր դեպքերում խոսքը գնացել է տանկերների մասին, որոնք կարող են տեղափոխել միայն 80-90 հազար տոննա նավթամթերք: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Բելառուսը Ռուսաստանից էր  ներկրում ամբողջ նավթը, որը կազմում է 18 միլիոն տոննա (ամսական մոտ 1,5 միլիոն): Բայց փորձագետը զարմանալի բան չի տեսնում այն փաստի մեջ, որ նոր աղբյուրներից մատակարարումների ծավալները փոքր են, մինչ այժմ դրանք միայն փորձնական գնումներ են: «Բելառուսական վերամշակման գործարանները փորձարկում են նավթի նոր տեսակներ ՝ փորձելով դրանց տեխնոլոգիական հնարավորությունները վերամշակման համար», - պարզաբանում է փորձագետը: Այսպիսով, նրա խոսքերի համաձայն, Մինսկը պահուստ է պատրաստում ապագայի համար:

Ոչ Ռուսաստանից դեպի Բելառուս նավթի մատակարարումների ծավալների ավելացման հիմնական խոչընդոտները, ըստ փորձագետների, այլընտրանքային մատակարարների հետ երկարաժամկետ պայմանագրերի բացակայությունն են, ինչպես նաեւ ենթակառուցվածքների բացակայությունը, ինչը ավելի էժանացնում եւ հարմար տարբերակ է դարձնում ռուսական նավթը:

Բայց Մինսկի իշխանությունները կարծես լրջորեն լուծում են լոգիստիկ խնդիրները: Արդեն իսկ հիշատակված Օդեսա-Բրոդի նավթամուղից օգտվելուց բացի, հայտարարվել է նաեւ Գոմել-Գորկի խաչմերուկի շինարարության մասին, որը միացնելու է երկու բելառուսական նավթավերամշակման գործարաններ, դրանով իսկ ապահովելով բալթյան եւ ուկրաինական նավահանգիստներից նավթի տեղափոխումը:

DW-ի փոխանցմամբ, միանգամայն իրատեսական են համարվում նաեւ «Դրուժբա» նավթատարով լրացուցիչ մատակարարումները Լեհաստանից: Տեխնիկապես դա հնարավոր է, քանի որ նավթամուղն այնքան էլ ծանրաբեռնված չի գործում, այստեղ համաձայնության գալու եւ ձեռնտու պայմաններ որոնելու խնդիր կա միայն: Փորձագետներն այս համատեքստում  որպես օրինակ են նշում նավթային ոլորտում ռուսական հարկային մանեվրը, ինչի հետեւանքով ռուսական նավթի արժեքը շուտով կհավասարվի համաշխարհային արժեքին:

Չնայած այլընտրանքային մատակարարումների շարունակվող որոնումներին, Ռուսաստանի Դաշնությունն այժմ մնում է դեպի Բելառուս  նավթի գլխավոր մատակարարը, մանավանդ, որ նավթի համաշխարհային գների ապրիլյան անկման պարագայում անմտություն կլիներ այն Ռուսաստանից չներկրելը: Այսպիսով, չնայած տարաձայնություններին, Բելառուսն իր պահեստարաններն ամբարեց էժան հումքով:

Նշենք, որ Բելառուսի նախագահն ավելի վաղ հանձնարարել էր Ռուսաստանից ներմուծել միայն նավթի պաշարների 30-40 տոկոսը, մնացած բացը լրացնել այլընտրանքային մատակարարումների միջոցով, սակայն ստացվում է՝ 2 միլիոն տոննայի մեծ մասը՝ 1,5 միլիոնը միայն, ՌԴ-ից է մատակարարվել: Փորձագետների կարծիքով, այժմ Բելառուսի համար առավել բարենպաստ ժամանակ է այլընտրանքային մատակարարումներ հաստատելու համար: Աշխարհում այժմ կա նավթի մատակարարման լուրջ ավելցուկ, եւ գինը նույնպես բավականին բարենպաստ է, իսկ ռուսական նավթն այլեւս չի լինի այնքան էժան, որքան ապրիլին, եւ սա լրացուցիչ փաստարկ է ՝ ի նպաստ այլընտրանքային մատակարարումների:

Տպել
2147 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում