×


«Ինձ հետ կարելի է ե՛ւ ջերմանալ, ե՛ւ այրվել». Լիլիթ Բասյանը՝ հոգեվիճակի եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին

«Ես նկատեցի, որ իմ մեջ անպարտելի ամառ է սկսել ապրել: Մենք իսկապես չենք հասկանա, թե որքան ուժեղ ենք, քանի դեռ չհանդիպենք խոչընդոտների: Իսկ դուք նկատե՞լ եք նոր Լիլիթին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է նա»՝ իրեն հատուկ անկեղծությամբ այսպիսի գրառմամբ Լիլիթ Բասյանը նոր ֆոտոշարքն է ներկայացրել:

BRAVO.am-ի հետ զրույցում սննդաբանն ասել է, որ վերջին շրջանում իր ներաշխարհում մեծ հեղաշրջում է եղել: Իրեն ավելի նուրբ, կանացի եւ փխրուն է սկսել զգալ: Այդպիսին է այսօր տեսնում իրեն, իսկական մայր է զգում եւ ցանկություն է ունեցել կարդալ հետեւորդների կարծիքն իր փոփոխության մասին:

Լիլիթ Բասյանը


«Ինձ դուր է գալիս նոր կերպարներ ստեղծել: Սկսել եմ սիրել յուրաքանչյուր օրը: Ուզում եմ ամեն օր աշխատել ինձ վրա եւ մարդկանց ցույց տալ՝ ինչպես կարելի է սեփական ուժերով ու համառությամբ օր օրի ավելի լավը դառնալ: Կարծում եմ՝ արեւի նման եմ: Ինձնով շրջապատված մարդկանց կարող եմ ջերմացնել, իսկ ովքեր չեն գնահատում ինձ, կարող եմ եւ այրել: Ինձ հետ կարելի է ե՛ւ ջերմանալ, ե՛ւ այրվել»,- ասել է Լիլիթն ու հավելել, որ ոճային փոփոխություն, իսկապես, կա: Չի կարող ասել, որ սիրում է փոփոխություն, բայց կյանքի այս շրջանում ուզում է հոգին, նրա արտացոլանքը ցույց տալ:

Սննդաբանի հետ խոսել ենք նաեւ նախկին ամուսնու՝ Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերություններից: Մեր հարցին ի պատասխան՝ Լիլիթն ասել է, որ նորմալ հարաբերություններ են իրենց միջեւ: Նրանց շփման գլխավոր եւ հիմնական օղակը իրենց որդին է՝ Ալեքսանդրը:

Լիլիթ Բասյանը


«Նա է իմ գլխավոր խորհրդատուն: Ինձ հուշում է՝ ինչն է համապատասխանում կամ ոչ այնքան: Միշտ խորհրդակցում է տղայիս հետ: Իմ կյանքում շատ դժվարությունների եմ հանդիպել: Ժամանակ լինի, խոստացել եմ, գիրք կգրեմ իմ կյանքի, ինձ պատահած դժվարությունների մասին: Առաջ ամեն մի դժվարությունից հետո հետք, նստվածք էր մնում իմ հոգում: Յուրաքանչյուրը յուրովի էի հաղթահարում եւ այսօր էլ պատրաստ եմ ցանկացած դժվարության: Այսօր արդեն դրանք ժպիտով եմ ընդունում»,-ասել է նա:

Լիլիթի խոսքով՝ իր մեջ անպարտելի ամառ է, որովհետեւ արեւն իր ներսից է փայլում: Զգում է, որ այն անգամ ամենամռայլ ու ամպամած եղանակին էլ շողում է: Ինչպես ասել է, ինքն իր հետ ներդաշնակ է: Հաջողվում է այդ արեւն ու հոգու ներդաշնակությունը փոխանցել բարեկամներին, ընկերներին, մտերիմներին ու հաճախորդներին:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ a.m.a. photography

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին