1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքապետարանը դեռ չի արձագանքել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ մշակույթի նախարարության դիմումին

Քաղաքապետարանը դեռ չի արձագանքել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ մշակույթի նախարարության դիմումին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ:

«Մենք այդ հարցով գրավոր դիմում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան, բայց դեռ արձագանք չենք ստացել»,-«Արմենպրես»-ի թղթակցին  ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

Արձանի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին: Ինչպես նշեց Անի Սմբատյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը  չի մասնակցի միջոցառմանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ անընդունելի էր համարել արձանի տեղադրումը` առանց իրենց հետ քննարկման:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է, և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Tert.am-ի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]