211652_close_icon
views-count5795 դիտում article-date 22:20 06-03-2021

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։

Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր