13:54:13 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է

    07:34 13 Օգոստոս 2020

    ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

    COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:

    Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

    Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

    Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7575 փորձանմուշի հետազոտություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ