Քաղաքական 10:15 05/04/2019 Հայաստան

ԵԽ-ում ՀՀ դեսպան. Հայաստանն անցնում է Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի նոր ձևաչափի

Panorama.am-ի հարցազրույցը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ։

Panorama.am. Պարոն դեսպան, նախորդ շաբաթ այցով Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն՝ բավական հագեցած ծրագրով։ Ինչպե՞ս անցավ այցը։

Պ.Հովհաննիսյան. Իսկապես, այցի օրակարգը շատ հագեցած էր և կարող եմ փաստել, որ հանդիպումներն անցան դրական ու անմիջական մթնոլորտում, քննարկվեցին Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի ծավալուն համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր։ Բարձրաստիճան հանդիպումների հետ մեկտեղ, ԵԽԽՎ նախագահն աննախադեպ ելույթ ունեցավ Ազգային ժողովի լիագումար նիստին՝ Հայաստանի կառավարության անդամների ներկայությամբ, որտեղ ողջունեց Հայաստանի ժողովրդի և իշխանությունների կամքը խաղաղ, սահմանադրական ճանապարհով ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դա փաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությունը և դրանց սահուն գործունեությունը։ Իր հանդիպումներում ԵԽԽՎ նախագահը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի դիրքորոշումն ու մշտական աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը» և ժողովրդավարական օրակարգին։

Panorama.am. Այս տարի նշվում է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը, ինչպիսի  միջոցառումներ են անցկացվում և Հայաստանն ինչպիսի՞ մասնակցություն է ցուցաբերում դրանց։

Պ.Հովհաննիսյան. Ինչպես տեղյակ եք, ԵԽԽՎ նախագահի այցի ընթացքում Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում բացվեց «Եվրոպայի հրապարակը»՝ նվիրված կազմակերպության 70-ամյա հոբելյանին։ Մենք ծրագրել ենք Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված մի շարք այլ նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, հոբելյանական բացիկի թողարկում։Եվրոպայի խորհուրդն, իհարկե, նույնպես մեծ թվով միջոցառումներ է նախատեսում, այդ թվում՝ հանդիսավոր արարողություն ԵԽ Նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա առաջիկա մայիսին Հելսինկիում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի այդ հանդիպմանը։ Տարվա ընթացքում Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաև կազմակերպությունում նախագահող երկրները կձեռնարկեն մշակութային, արարողակարգային այլ՝ միջոցառումներ, որոնց մենք վստահաբար ակտիվ մասնակցություն կունենանք։

Panorama.am. Օրերս հրապարակվեց Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, որում կարևորվում է արդեն բարեփոխումների արդյունքում շոշափելի արդյունքների գրանցումը։ Ինչ է սա նշանակում, արդյո՞ք մեծացել են Հայաստանից սպասելիքները։

Պ.Հովհաննիսյան․ Սպասելիքներ կազմակերպությունն ունի բոլոր անդամ պետություններից, և Հայաստանն, անկասկած, բացառություն չէ։ Մենք լայն օրակարգ ունենք կազմակերպության հետ և հատկապես օրենսդրական բարեփոխումների, մի շարք ԵԽ կոնվենցիաների ստորագրման և վավերացման, ինչպես նաև մասնագիտական մարմիններին անդամակցությունը ընդլայնելու առումով երկուստեք ակնկալիքներ կան։

ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը Հայաստանի կողմից վերջին շրջանում գրանցված ձեռքբերումների ապացույցն է և փաստում է, որ առկա է փոխհամաձայնություն՝ շարունակելու համատեղ սերտ աշխատանքը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ։ Առաջին անգամ ԵԽԽՎ համազեկուցողները լիարժեք վստահություն հայտնեցին Հայաստանի կառավարությանը՝ որևէ կասկած չունենալով ՀՀ իշխանությունների գործունեության ու բարեփոխումների օրակարգի հանդեպ։

Panorama.am. Հաշվի առնելով ԵԽ պաշտոնյաների կողմից դրական գնահատականը Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին` որքան է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կգա ԵԽ մոնիտորինգային երկրների ցանկից ու կանցնի հետ-մոնիտորինգային երկխոսության ձևաչափի։

Պ.Հովհաննիսյան. Մոնիտորինգը շարունակական գործընթաց է, որը Եվրոպայի խորհրդի գործիքակազմի կարևորագույն բաղկացուցիչներից է և իրականացվում է ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ Նախարարների կոմիտեի, Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի և կոնվենցիաների փորձագիտական կոմիտեների  կողմից։

Ինչ վերաբերում է Նախարարների կոմիտեին, ուրախ եմ արձանագրել, որ նախօրեին վերջինս որոշում ընդունեց Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ՝ որոշելով, որ այսուհետ մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության ընթացքի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է  «հետ-անդամակցային»՝ մոնիտորինգի ձևաչափին։ Այս որոշմամբ Նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձը հղեց Հայաստանին՝ որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին։

Panorama.am. Ապրիլին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ և ելույթը ԵԽԽՎ-ում։ Ի՞նչպիսին կլինեն  այցի բովանդակությունը և նպատակները։

Պ.Հովհաննիսյան. Այո, իսկապես, վարչապետ Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինի Ստրասբուրգում։ Ակնկալվում են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Վարչապետը ելույթ կունենա Խորհրդարանական վեհաժողովում, որից հետո պաշտոնապես կբացի վեհաժողովի նախասրահում ներկայացվելիք «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով  ցուցահանդեսը, որը նվիրվելու է hեղափոխության առաջին տարեդարձին և հետագայում ցուցադրվելու է եվրոպական մի շարք այլ քաղաքներում։ «Թավշյա հեղափոխությունից» ուղիղ մեկ տարի անց ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը հնարավորություն կընձեռի համաեվրոպական այս լսարանին ամենաբարձր մակարդակով հնչեցնել  Հայաստանի կառավարության հանձնառությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին և մեր կողմից ստանձնած պարտավորություններին։

Panorama.am. Հունիսին սպասվում է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի ընտրություն։ Վերջնական երկու թեկնածուները հայտնի են, ինչ կարող եք ասել թեկնածուների մասին։

Պ.Հովհաննիսյան. Ընթացիկ տարվա մարտի վերջին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հավանության արժանացրեց ԵԽ գլխավոր քարտուղարի չորս թեկնածուներից երկուսին։ Դիդիե Ռեյնդերսը Բելգիայի փոխվարչապետն է և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարը, պետական ծառայության երկարամյա փորձ ունեցող պաշտոնյա է։ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Խորվաթիայի արտաքին գործերի նախարարն է, խորհրդարանական և գործադիր աշխատանքի լուրջ փորձ ունի։ Իսկապես, նրանք երկուսն էլ բարձրակարգ թեկնածուներ են, ովքեր ունեն անհրաժեշտ ներուժ և փորձառություն կազմակերպությունը լավագույնս ղեկավարելու համար։ Վերջնական ընտրությունը տեղի կունենա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ընթացքում ՝ Խորհրդարանական վեհաժողովի անդամների կողմից։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}