Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն:

Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն պատճառով, որ ունի հաշմանդամություն կամ ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Գիտելիքի շնորհիվ ենք ձերբազատվում կարծրատիպերից ու խարանից:

Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում և երաշխավորելով հարգանք յուրաքանչյուրի արժանապատվության նկատմամբ:

Անփոխարինելի է մանկավարժների հետևողական սրտացավ աշխատանքը, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մաղթում եմ նորանոր հաջողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]