Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Վերջին 5 տարիներին ամենաշատ անտառ հատվել է հեղափոխության տարում

Ազգային վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է Հայաստանի բնապահպանական վիճակագրությունը 2018-ին և ցուցանիշների 2014-2018թթ. շարժընթացը, որում ներկայացված են հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական բոլոր ցուցանիշները: Սրանցում աչքի է զարնում հատկապես անտառային տնտեսություններին վերաբերող բաժինը: Այստեղ երևում է, որ վերջին 5 տարիներին՝ սկսած 2014-ից ընդհուպ մինչև 2018-ը ներառյալ, հանրապետությունում անտառային համարվող հողերի տարածքը եղել է կայուն. ավելի քան 334 հազար հա: Սրանից անտառածածկ հողերի ընդհանուր մակերեսը՝ 289.5 հազար հա, որ մի փոքր նվազելով՝ 2018-ին հավասարվել է 289.2 հազարի:

Եթե 2014-ին 57 հա մակերեսի վրա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել, ապա հաջորդ տարիներին այդ աշխատանքները նվազել են, հասնելով ընդամենը մի քանի հա-ի, և միայն անցած տարի է, որ ավելի քան 17 հա-ի վրա անտառ է տնկվել ու անտառային բույսերի ցանք է իրականացվել: Վերջին տասնամյակներին հանրապետությունում ամենամեծ շարժումներից մեկը, որ եղել է, ուղղված է եղել անտառհատումների դեմ: Մի պահ, կարծես, որոշակի առաջընթաց կար այդ ուղղությամբ:

Սակայն վիճակագրական այս հրապարակումը փաստում է, որ վերջին տարիներին անտառհատումները բավականին ինտենսիվ, ընդլայնողական շարունակվում են, և որքան էլ անսպասելի է, 2014-2018թթ. ժամանակային միջակայքում անտառհատումների ամենամեծ ծավալն արձանագրվել է անցած տարի:

Եթե 2014-ին անտառհատումներ են իրականացվել 1558 հա-ի վրա, հետո այն աճել է՝ ընդհուպ մինչև 2017-ին 2010 հա-ի վրա, ապա անցած տարի այն հասել է 2015 հա: Ընդ որում` նույն 2014-ին հատվել է 36.6 հազար խմ փայտանյութ, որ հաջորդ երկու տարիներին նվազել է և հասել շուրջ 28 հազարի, 2017-ին նորից բարձրացել է 33 հազար խմ-ի և անցած տարի արդեն հասել է 43.3 հազար խմ-ի: Սրանից միայն 1530 հա-ի վրա կատարված շուրջ 27.5 հազար խմ-ն է եղել սանիտարական հատում: 8856 խմ եղել է խնամքի հատում, ավելի քան 6 հազար խմ այլ հատումներ, և ավելի քան 860 խմ-ն էլ հատվել է անտառվերականգնման նպատակներով: Սա բավականին անսպասելի պատկեր է այն պարզ պատճառով, որ, ինչպես արդեն նշվեց, Սևանա լճի մակարդակի, Սևանից բաց թողնվող ջրից հետո, բնապահպանների ամենամեծ ուշադրությունը, թերևս, սևեռված է եղել անտառհատումների ուղղությամբ ու պարզվում է, որ վերջին 5-6 տարիներին ամենավատ ցուցանիշը գրանցվել է հեղափոխության տարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, դեռ տարեսկզբին է ծանոթ եղել այս պատկերին, ինչի արդյունքում էլ տեղի ունեցան Իջևանի հայտնի դեպքերը:

Շատ կուզենայի սխալված լինել, բայց այս տարի էլ, բացի Իջևանի հայտնի դեպքերին հաջորդած մի քանի օրերից, փայտի շուկայում անզեն աչքով համարյա թե նույն վիճակն է, նույն քանակությամբ, նույն բեռնվածության մեքենաները կանգնած են, ինչպես նախորդ տարիներին: Իհարկե, հիմա սրանք հաստատ օրինական փաստաթղթերով զինված են ու, ինչպես ներկայացնում են, փաստաթուղթը գնելիս խմ-ն 5-6 հազար դրամ ավելի է նստում, քան նախկինում էր: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե քանակների առումով կոպիտ սխալված լինեինք, բայց այս տարվա պաշտոնական-թվաբանական պատկերը պարզ կլինի միայն եկող տարվա այս օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում