Tuesday, 23 04 2024
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը

«Թղթին հանձնված լավ ծրագիր»․ կառավարության ծրագրում ի՞նչ լուրջ բացթողումներ կան

Վաղը կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով: Կառավարության հնգամյա ծրագրի հեղափոխականության մասին տեսակետները բավականին տարբեր են, երբեմն՝ հակադիր: Միևնույն ժամանակ բոլորն են հասկանում, որ ծրագիրն ինքնին տնտեսական հեղափոխություն չի ապահովելու և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով է այն թղթից վերածվելու իրական գործի: Սա Հայաստանի համար հավերժական հարց է, որը հնչել է նախորդ բոլոր կառավարությունների շրջանում: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո շատերն են կարծում, որ այդ հարցը պետք է դուրս գա օրակարգից, որովհետև Հայաստանում այլևս չպետք է լինի ծրագրերը թղթից գործի վերածելու քաղաքական հարցադրում: Այստեղ է, թերևս, իրավիճակի, իրականության հեղափոխականության գաղտնիքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին հրապարակախոս, բանասեր Նարինե Դիլբարյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և վերլուծաբան Աղասի Մարգարյանը:

Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ վճռորոշ է այն, թե որքանով Կառավարության ծրագիրը կհամապատասխանի իրական գործեր կատարելու քայլերին և թե որքանով այդ իրական քայլերը կհամապատասխանեն հեղափոխության հռչակած քայլերին: «Ծրագիրը մարդկանց փոքր-ինչ խրտնեցրեց, որովհետև շատ ընդհանրական է, առաջնահերթությունները սահմանվածված են, բայց միայն բարի մտադրություններով, որոշակի թվեր չկան»,- նշեց Ն. Դիլբարյանը՝ հույս հայտնելով, որ ԱԺ-ում քննարկումների ընթացքում որոշակիությունները կամրակայվեն:

Ս. Պետրոսյանը կարևորեց ծրագրում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ այն դրույթը, որտեղ շեշտվել է, որ հիմնախնդրի լուծումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում: Քաղաքագետը նաև նկատեց. «Թղթին հանձնված լավ ծրագիր է, ըստ էության, շուտով կհասկանանք՝ իրականության հետ ինչքանով կապ ունի: Որևէ մեկը չի կարող ասել, թե նախորդ կառավարության ծրագրերը գրված են եղել շատ վատ: Մենք ծրագիր գրելու խնդիր չունենք, ունենք ծրագրերն իրականացնելու խնդիր»:

Արձագանքելով հարցին, թե ինչու կառավարության ծրագրի շուրջ աղմուկ բարձրացավ, Ա. Մարգարյանը կարծիք հայտնեց, որ բուռն քննադատություն չեղավ, շատ մակերեսային էր կառավարության ծրագրի քննադատությունը. «Գուցեև չկար քննադատության խորքային պատճառ: Քննադատությունները զուտ քաղաքական նպատակներ էին հետապնդում»: Վերլուծաբանը նաև նշեց, որ ծրագրի վերաբերյալ մասնագիտական դրական գնահատականներ են հնչել, ծրագրում լուրջ բացթողումներ չկան:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում