Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականն առանց Հենրիխ Մխիթարյանի. Մեր ավագի որոշման հետագիծը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին։ Այս մասին Մխիթարյանը հայտնել է ՀՖՖ-ին՝ նշելով, որ լավ մարզավիճակում չէ։

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Ինձ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլիայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները, և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Հայաստանի ազգային հավաքականին չեն միանա առաջատար ևս երկու խաղացողներ։ Խոսքը Սարգիս Ադամյանի և Գևորգ Ղազարյանի մասին է։ «Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին»,- նշել է Կապառոսը:

Ինչևէ, Հայաստանի ազգային հավաքականի ավագի որոշումը ֆուտբոլասերների շրջանում որոշակի հիասթափություն է առաջացրել։ Մասնավորապես, խոսվում է այն մասին, որ Մխիթարյանը կարող էր հանուն հավաքականի, ասենք, մարզվել անհատական ծրագրով, պահպանել մարզավիճակը։ Խոսվում է նաև, որ Մխիթարյանը, թեկուզ վատ մարզավիճակով, պետք է միանար հավաքականին և իր ներկայությամբ բարձր պահեր թիմի ոգին։

Պատեհ չհամարելով մեկնաբանել նման պնդումները՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում անել մի քանի կարևոր դիտարկում։ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի այն բացառիկ ֆուտբոլիստներից է, որը տարիներ շարունակ առանձնակի նվիրումով բարձր է պահել մեր երկրի պատիվը։ Մխիթարյանի անմիջական ջանքերով են կերտվել Հայաստանի հավաքականի բազմաթիվ տպավորիչ հաղթանակներ։ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, ով ունակ է լավագույնս գնահատելու իրավիճակը և կայացնելու համապատասխան՝ ճիշտ որոշում։ Հաշվի առնելով բերված փաստարկները՝ Մխիթարյանի որոշումն ուղղակի պետք է հարգել։

Հիշեցնենք, որ վերջին 4 հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առանց Հենրիխ Մխիթարյանի։ Մասնավորապես, ծանր վնասվածքի պատճառով մեր հավաքականի ավագը չէր մասնակցել 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերին և նոյեմբերին կայացած Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին։ Վերջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը Մխիթարյանը կրել է անցյալ տարվա սեպտեմբերին Բոսնիա-Հերցեգովինայի դեմ մրցավեճում։ Նրա փայլուն խաղի շնորհիվ մեր հավաքականը տպավորիչ հաղթանակ էր տարել 4։2 հաշվով՝ հնարավորություն ստանալով պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ մրցավեճերում Հայաստանի հավաքականն առանց Մխիթարյանի տապալվեց։ Դրան հաջորդեցին Հունաստանի և Իտալիայի դեմ խայտառակ հանդիպումները։

Խայտառակ մրցավեճերից հետո վերջնականապես համոզվեցինք, որ Հայաստանն ըստ էության ունի երկու տարբեր հավաքական. հավաքական՝ Հենրիխ Մխիթարյանով, և հավաքական՝ առանց Հենրիխ Մխիթարյանի։ Տարիներ շարունակ բոլորս հույսներս դրել ենք Մխիթարյանի վրա՝ վստահ լինելով, որ նա, իր հետևից տանելով խաղընկերներին, կարող է հաղթանակներ կերտել։ Այո, շատ դեպքերում Մխիթարյանին հաջողվել է դա անել։ Ամենաթարմ օրինակը հենց Բոսնիայի հետ հանդիպումն է, բայց… Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ մենք մտածենք մեկ հավաքական ստեղծելու մասին, որտեղ Մխիթարյանը կլինի առաջատար։

Ուշադրության է արժանի Մխիթարյանի այն դիտարկումը, որ ներկայիս մարզավիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները։ Այս կերպ Մխիթարյանը անուղղակի կերպով հնարավորություն է տալիս հավաքականի մյուս խաղացողներին, որոնք մարզավիճակի հետ կապված խնդիրներ չունեն։ Այսինքն՝ Մխիթարյանը հույս ունի, որ հավաքականում կգտնվեն տղաներ, որոնք, գտնվելով լավ մարզավիճակում, ավելի շատ օգուտ կտան հավաքականին, քան ինքը՝ վատ մարզավիճակում։

Ինչևէ, ծանոթանալով Խոակին Կապառոսի հրապարակած ցուցակին՝ անհնար է ուշադրություն չդարձնել տրամաբանությունից զուրկ մի հանգամանքի։ Խոսքը արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկա Բալեկյանի՝ ցուցակում լինելու մասին է։ Այս ֆուտբոլիստը վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է այս տարվա մարտի 15-ին։ Ինչպե՞ս մեկնաբանել մոտ 6 ամիս չխաղացած ֆուտբոլիստին երկրագնդի մյուս ծայրից հավաքական հրավիրելը։ Մեկնաբանելն իսկապես դժվար է։ Հնարավոր է, Կապառոսը մարտավարական հզոր պլան ունի Բալեկյանի, ինչպես նաև հավաքականի նորեկներ Ուդոյի և Անգուլոյի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում