▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը մայիսի 30-ին , ժամը 18:00-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու: Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ևս ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի»,-հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:

Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու լինելու հարցին. «Իմ կարծիքով Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի համապատասխանող որակներ, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին