Վարձով տները թանկացել են 20-40%-ով. անշարժ գույքի գործակալները դա չեն կապում աշխատանքային միգրանտների ու հնդիկների հետ

08/11/2019 schedule16:15

-Ձեր կողմերում կհարցնե՞ս՝ վարձով տուն չկա՞,- երկարաժամկետ վարձակալողները սովորաբար ծանոթների միջոցով են սկսում հարմար բնակարանի փնտրտուքը՝ հուսալով, որ առանց միջնորդի ավելի մատչելի վարձավճարով բնակարան կգտնեն:

Դա այդպես է, բայց չխաբվելու համար վարձակալության միջին գները պետք է իմանալ, իսկ դրա ամենադյուրին տարբերակը հայտարարությունների կայքերով ճշտելն է: Եվ, միևնույնն է, միջնորդով, թե առանց միջնորդի, վարձակալությունն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ թանկ է 20-40 տոկոսով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անշարժ գույքի գործակալներն ու իրենց սեփական գույքը վարձակալությամբ տվող մարդիկ նշեցին, որ վերջին ամիսներին Երեւանում վարձակալելը թանկացել է:

«Տարիներ շարունակ այս գործն եմ անում և վերջին ամիսներին, կարող եմ հաստատ ասել, կա գների բարձրացում քաղաքի բոլոր հատվածներում: Նույն պայմաններով՝ կահույք չավելացնելով, որևէ նորոգում չանելով, տանտերերը տալիս են միջինը 30-40 հազար դրամ ավելիով: Ոմանց հետ ես դադարեցրի համագործակցությունս, քանի որ կրկնակի գումար էին պահանջում: Օրինակ՝ անցյալ տարի 3-րդ մասում 2 սենյականոց բնակարանը կարող էի հանձնել 90-110 հազար դրամով, այս տարի՝ ոչ պակաս՝ 140-150 հազար դրամ է»,- ասաց «Ռիալթոր» գործակալության աշխատակից Հասմիկ Մելքոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ վարձակալների համար հաճախ շատ դժվար է այդ բարձրացած գները վճարել. «Վճարում են՝ ի վնաս իրենց կենցաղային բարօրության, իրենց ապրելու գումարն են կրճատում: Օրեր առաջ մի տանտեր ասաց, որ երկարաժամկետ բնակվողի հետ պայմանավորվեմ ավելի բարձր գնով. եթե համաձայն է, թող մնա, եթե չի կարող, պիտի դուրս գա: Բնակարանն ամսական 90 հազարով էր տվել: Մարդը դուրս եկավ, և քանի որ այդ գնով բնակարան մեզ մոտ չկար, իրեն չէինք կարող առաջարկել, էլ չգիտեմ՝ գտավ-չգտավ, ինչ արեց»:

Գործակալի խոսքով՝ վարձավճարների բարձրացումը կապված է հետհեղափոխական ոգևորության հետ. «Սա հեղափոխությունից հետոյի ստվերն է. մարդիկ դրական փոփոխություններ են սպասում, նոր եկամուտներ, և գներն էլ բարձրացնում են»,- ասաց նա:

Սեփականատեր Մարիաննա Գալստյանը նկատեց, որ բնակարան վարձելը չի թանկացել Կենտրոնում, սակայն բարձրացել են վարձակալության գները ծայրամասերում՝ Շենգավիթ, Աջափնյակ, Նորք, և, հատկապես, միջին արժեքի բնակարանների համար: «Կենտրոնում գները նույնն են, նույնիսկ մի փոքր նվազել են ամառվա սեզոնից հետո: Նաև այդ նվազումը պայմանավորված է այն փաստով, որ շատերն արտերկրից գալիս են, գնում բնակարաններ՝ այստեղ հանգիստ անցկացնելու համար: Նախկինում, եթե մի շրջան ապրում էին վարձով, հիմա այդ շրջանում Հայաստանում ապրելու համար ձեռք են բերում բնակարան: Նաև նկատել եմ, որ գնում են բնակարան՝ հիմնական տեղափոխվելու, Հայաստանում ապրելու համար. ներգաղթողներից ինձ առավելապես հանդիպել են բեյրութցիներ: Եվ այս պարագայում Կենտրոնի վարձակալության պահանջարկը նվազում է, և գինն էլ չի կարող բարձրանալ»,- ասաց նա:

Մարիաննա Գալստյանը վստահ է, որ աշխատանքային միգրանտները, ցածր աշխատավարձով մեր երկրում աշխատող հնդիկները, չեն կարող ազդել վարձակալության շուկայի վրա. «Նրանք 10-15 հոգով մի սենյակ են վարձում»:

Կադաստրի պետական կոմիտեի գնահատման բաժնի պետ Աննա Նազարյանի դիտարկմամբ՝ միշտ էլ Երևան քաղաքում բնակարանների վարձակալության արժեքը բարձր է եղել. «Եվ, ի դեպ, ի տարբերություն վաճառքի՝ այս պարագայում թաղամասերը գրեթե ազդեցություն չեն ունենում գների վրա. վարձակալողներին ավելի շատ հետաքրքրում են տան պայմանները: Բարձրացե՞լ են գները, թե՞ ոչ, չեմ կարող ասել՝ ի պաշտոնե, քանի որ Կադաստրը նման վերլուծություն չի կատարում համալիր տվյալներ չունենալու պատճառով: Խնդիրն այն է, որ մեր քաղաքացիներն օրենքով պարտավորված չեն վարձակալության պայմանագիր կապել, հաճախ դա միայն բանավոր պայմանավորվածությամբ է լինում»,- ասաց Աննա Նազարյանը:

Նրա հետ զրույցի հենց սկզբից պարզ էր, որ այս ոլորտը Հայաստանում լիովին ստվերային է, հստակ որևէ տվյալ չկա, չկա նաև պետական պարտադրանք՝ գրանցել դրամաշրջանառությունն ու կատարել պետական եկամտային պարտավորությունները (ՀԴՄ տալ/պահանջել): Ըստ այդմ, ի տարբերություն բնակարանների առքուվաճառքի՝ վարձակալման գործարքները հիմնականում չեն գրանցվում։

Այս գործարքների ճնշող մեծամասնությունը բանավոր պայմանավորվածություններ են, և եթե նույնիսկ որևէ պայմանագիր կնքվում է վարձատուի (կամ գործակալության) և վարձակալողի (կամ գործակալության) միջև, ապա այդ պայմանագրերը հաստատելու համար մարդիկ չեն դիմում նոտարական գրասենյակ։

Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի վերլուծություններից դա հստակ երևում է. 2018 թվականի տարեկան վերլուծությունում տարվա ընթացքում վարձակալության բոլոր գործարքներից բնակարանների վարձակալման գործարքները կազմել են ընդամենը 5.3 տոկոսը, իսկ բնակելի տների վարձակալման գործարքների տոկոսն առավել ցածր է՝ 2.7։ «Բայց այստեղ էլ պիտի նշեմ, որ մշակույթ է փոխվում. այս տարի անցյալ տարվա համեմատ գրանցվել է մեկուկես անգամ ավելի շատ գործարք, և կարծում եմ, որ դա քաղաքացիների գիտակցությամբ է պայմանավորված: Որոշակի վճարներ կան գործարքը գրանցելու համար, օրինակ՝ նոտարով պայմանագիրը հաստատելու համար վճարում են 20 հազար դրամ: Սակայն պայմանագրով կնքված գործարքը տալիս է ապահովվածության զգացում, և կարծում եմ, որ առաջիկայում ավելի ու ավելի շատ մարդ պիտի ձգտի նոտարով հաստատել իր պայմանագիրը»,- ասաց Նազարյանը:

Կա ևս մեկ վճար՝ ամենամսյա. Հարկային օրենսգրքով սահմանված վճարն է, որ կազմում է վարձավճարի 10 տոկոսը՝ ըստ վարձակալական վճարների մասով եկամտային հարկի հաշվարկման (Հարկային օրենսգիրք, հոդված 150․7)։ Հարկը գանձվում է վարձատուից, որն էլ, տրամաբանական է, խուսափում է դրանից, քանի որ դրա հնարավորությունն օրենքը տալիս է:

Այնպես որ, գրանցման ցածր տոկոսները վկայում են, որ գործարքները գրանցվում են այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է, ասենք, բնակարանը վարձում են որոշակի գործունեություն իրականացնելու համար պետական որևէ մարմնի կամ իրավաբանական անձի՝ հարկային դաշտում գործող կազմակերպության համար, և նրանք էլ պիտի հաշվետու լինեն:

Ըստ այդմ՝ չկան տվյալներ վարձակալությամբ տրվող բնակարաններից սեփականատերերի եկամուտների մասին, գործակալների (բրոքերների) եկամուտների/շահույթների մասին, բնակարանների ու տների վարձակալության իրական արժեքի և դրա տատանումների տրամաբանության մասին: Եվ ուրեմն՝ այս ոլորտում միշտ էլ կարելի է սպասելի գնային անակնկալների՝ անհիմն բարձրացումների:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
3610 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան