Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1848 թ. նոյեմբերի 16-ին Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում իր վերջին համերգը տվեց։

-1939 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ հայ նշանավոր կոմպոզիտոր։

-1945 թ. նոյեմբերի 16-ին հիմնադրվեց ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը։

-1951 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Գեղազնիկ Միքայելյանը՝ Արցախյան ազատամարտի մասնակից, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից, հետմահու՝ Հայաստանի ազգային հերոս (1996)։

-1965 թ. նոյեմբերի 16-ին ԽՍՀՄ-ն տիեզերք ուղարկեց «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։

-1967 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռալֆ Յիրիկյանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն։

-1996 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռոբերտ Աբաջյանը՝ ժամկետային զինծառայող, քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս՝ հետմահու (զոհվել է 2016 թ.)։

-2007 թ. նոյեմբերի 16-ին Երեւանում ամբողջովին բացվեց Հյուսիսային պողոտան։

-1912 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Լեւոն Բաբայանը՝ ճարտարապետ (մահ.՝ 1995 թ.):

-1923 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է  Վահրամ Խաչիկյանը՝  հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970)։

-1933 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Զավեն Ավետիսյանը՝  հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]