Վիվա-ՄՏՍ. Անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդներին 4 օգոստոսի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Toll- Free ծառայությանը բաժանորդագրվելով, փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները՝ անվճար զանգով: Toll-Free ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից: Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից: Ծառայության առավելությունները. • Հաճախորդների արագ տեղեկացում • Սպասարկման արդյունավետության բարձրացում • Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում • Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում • Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում • Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից • Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար: Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների: Ծառայության գները. Միացման վճար` 0 դրամ Ամսավճար` 5000 դրամ Մուտքային զանգեր Հայաստանի ֆիքսված ցանցերից` 5 դրամ/րոպե Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից` 15 դրամ/րոպե Բաժանորդագրության ժամկետը` 12 ամիս։ Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք)` 60,000 դրամ Գները ներառում են ԱԱՀ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |