Հասարակություն 13:22 28/06/2018 Հայաստան

«Կասպերսկի Լաբորատորիա». Կրիպտոմայներների գրոհները թափ են հավաքում

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների նոր հետազոտությունը հաստատել է այն կանխատեսումը, որ 2018 թվականին թաքնված կրիպտոմայներները լրջորեն «կնեղեն» շորթող ծրագրերին։ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ հաճախակիացել են նաև Հայաստանի օգտատերերի սարքերի վրա դրանց գրոհները։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ շորթող ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի թվաքանակը վերջին ժամանակներս նվազել է՝ 2016 թվականի ապրիլ-2017 թվականի մարտ ժամանակահատվածի 1,2 միլիոնից 2017 թվականի ապրիլից  2018 թվականի ապրիլին հասնելով մինչև 750 հազարի. անհատական համակարգիչների և մոբայլ սարքրերի վրա դրանց գրոհների քանակը նվազել է, համապատասխանաբար, 30%-ով և 22,5%-ով։

Այս ընթացքում շորթող ծրագրերի տեղը զբաղեցրել են ճարպիկ կրիպտոմայներները։ Դրանք թափանցում են անհատական կամ կորպորատիվ սարքեր և դրանց հաշվողական հզորություններն աննկատ օգտագործում իրենց ստեղծողների գրպանները կրիպտոարժույթ լցնելու համար։ Այդ նույն երկու տարվա ընթացքում կրիպտոմայներների գրոհների քանակը նշանակալիորեն աճել է՝ 1,9 միլիոնից մինչև 2,7 միլիոն, կամ՝ 44,5%-ով, իսկ դրանց բաժինը հայտնաբերված սպառնալիքների ընդհանուր քանակում մեծացել է 3-ից մինչև 4%։ Ընդ որում, կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կենտրոնանում զարգացող շուկաների վրա և դրանց հաշվին մեծացնում իրենց եկամուտները։

Աղբյուրը գրում է, որ եթե շորթող ծրագրերը ձգտում են հնարավորինս մեծ աղմուկ հանել՝ զոհերի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար, ապա կրիպտոմայներները, հակառակը, չեն ցուցադրում իրենց ներկայությունը. որքան երկար դրանք աննկատ մնան, այդքան մեծ կլինի չարագործների ստացած գումարը։ Արդյունքում՝ տուժածները կարող են երկար ժամանակ չհասկանալ, որ իրենց սարքը վարակված է։  

«Կիբեռսպառնալիքների լանդշաֆտում նման փոփոխությունների պատճառները չափազանց պարզ են։ Չարագործների համար շորթող ծրագրերը փող աշխատելու բավականին ռիսկային միջոց են, քանի որ այդ վնասաբեր ծրագրերի գրոհները գրավում են ԶԼՄ-ների և պետության մեծ ուշադրությունը։ Իսկ կրիպտոմայներները հեշտ է ակտիվացնել, բացի այդ, դրանք իրենցից ներկայացնում են շահույթի ստացման ավելի կայուն մոդել»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հակավիրուսային փորձագետ Եվգենի Լոպատինը։

Այն օգտատերերը, որոնք երբևէ ցանկացել են ինքնուրույն կրիպտոարժույթի մայնինգ անել, հաստատապես գիտեն հետևանքների մասին։ Եթե ինչ-որ մեկը թաքուն է օգտագործում օգտատիրոջ էլեկտրոնային ռեսուրսները, մայների աշխատանքի հայտանիշները դժվար է հայտնաբերել, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր է. համակարգիչը կամ մոբայլ սարքն այլ կերպ են սկսում պահել իրենց, ինչը նաև հղի է այլ անցանկալի հետևանքներով. 
• Համակարգը դանդաղ է արձագանքում օգտատիրոջ գործողություններին, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։
• Պրոցեսորի և տեսաքարտի ծանրաբեռնվածությունը հանգեցնում է ոչ միայն դանդաղության, այլև էլեկտրաէներգիայի ծախսի զգալի ավելացման. օրինակ միջին վիճակագրական գրասենյակային աշխատակցի համակարգչի էլեկտրաէներգիայի սպառումը մայների ակտիվացման դեպքում աճում է մոտ հինգ անգամ։
• Բարձր ծանրաբեռնվածությունը վնասակար է էլեկտրոնիկայի համար. այն կարող է հանգեցնել համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի վաղաժամ շարքից դուրս գալուն։
• Վարակված սարքի մարտկոցը նշանակալիորեն արագ կլիցքաթափվի, նաև ավելի շատ կտաքանա։
• Զգալի մեծանում է ինտերնետային թրաֆիկը։
Եթե օգտատերը նկատել է վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկը, ապա նրան հարկ է հոգ տանել սարքի ստուգման, և, հնարավոր է, բուժման մասին, ինչպես նաև պաշտպանել այն հետագայում վարակվելուց։ 

Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանն օգտատերերին խորհուրդ է տալիս.
• Կանոնավոր կերպով թարմացնել օպերացիոն համակարգը և հավելվածները։ Օգտագործել հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաև ներբեռնում և տեղադրում են դրանց պատչերը։
• Լռելյայն չվստահել էլեկտրոնային փոստի կցված ֆայլերին։ Կցված ֆայլի վրա սեղմելուց կամ հղումով անցնելուց օգտատերը նախ պետք է հարցնի իրեն՝ վստահո՞ւմ է արդյոք նամակն ուղարկողին, սպասո՞ւմ էր արդյոք այդ նամակը, վստա՞հ է, որ այն անվտանգ է։ Միշտ անհրաժեշտ է կուրսորը պահել հղումների և կցված ֆայլերի վրա՝ տեսնելու համար, թե իրականում ինչպես են դրանք կոչվում և ուր են տանում։
• Չտեղադրել անհայտ աղբյուրներից ծրագրեր և հավելվածներ։ Դրանք կարող են պարունակել, և հաճախ իսկապես պարունակում են վնասաբեր կրիպտոմայներներ։
• Օգտագործել հուսալի հակավիրուսներ բոլոր համակարգիչներում և մոբայլ սարքերում։
• Իմանալ, թե ինչպես են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները պաշտպանում կրիպտոմայներներից։

Կորպորատիվ օգտատերերի պարագայում.

• Պետք է պաշտպանական լուծումներ տեղադրել բոլոր համակարգիչներում և սերվերներում, որպեսզի ենթակառուցվածքը միշտ անվտանգ լինի։
• Կանոնավոր կերպով անցկացնել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ այս կամ այն անոմալիաների բացահայտման համար։
• Ուշադրություն դարձնել նաև ցանցահենների այնպիսի ոչ ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթերի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և նույնիսկ առևտրի ավտոմատները, քանի որ դրանք էլ չարագործների կողմից կարող են օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար։
• Օրինական հավելվածներում վնասաբեր գործողություններին հետևելու համար կիրառել հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկման կանխարգելման համար՝  Default Deny տեխնոլոգիան, որն առկա է Բիզնեսի համար Kaspersky Security-ում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}