ԱՀ ԱԱԾ. Տեղեկությունը, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է ադրբեջանցի «էկոակտիվիստներին», սուտ է

ԱՀ ԱԱԾ. Տեղեկությունը, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է ադրբեջանցի «էկոակտիվիստներին», սուտ է

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ տեղեկությունը, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» հետ, չի համապատասխանում իրականությանը։

Մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել առ այն, որ Արցախի բնակիչը «մոտեցել է» դեկտեմբերի 12-ից ԱՀ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակացած ադրբեջանցիներին ու նրանցից սնունդ ու ծխախոտ է «խնդրել»:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։

ԱԱԾ-ն հայտնել է, որ հունվարի 1-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ:

«Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով: Հունվարի մեկից առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Թ.Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը: Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար, առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որի արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թ.Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ և տալով ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ:

Արցախյան կողմին փոխանցված Ղազարյանը արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: ԱՀ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվելու են բոլոր միջոցները քաղաքացի Ղազարյանի կողմից Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվելու դեպքի հանգամանքները լրիվությամբ պարզելու ուղղությամբ:

Ադրբեջանական կողմի այսօրվա բեմականացումը մեկ անգամ ևս փաստում է, որ վերջիններիս նպատակը ոչ թե իրականության հետ առերեսվելն ու այն ընդունելն է, այլ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կեղծ թեզերով ու քարոզչական նյութերով մոլորեցնելը»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---