News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանի ու Իրանի միջեւ գազային համագործակցության խորացումը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

 Միաժամանակ Մարտիրոսյանը շեշտել է, որ Մոսկվայում հոյապակ հասկանում են, թե ինչ սպառնալիքների կարող է հանգեցնել Երեւանին ամբողջովին ինքնուրույնությունից զրկելը։

Մեկնաբանելով theiranproject.com լրատվական կայքին տված հարցազրույցում Իրանի Գազի ազգային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեգդազ Բաբազադեի հայտարարությունը, որում նա նշել էր, որ իրանական կողմը մտադիր է բավարարել Հայաստանի հարցումը՝Հայաստան իրանական գազի մատակարարումները ավելացնելու մասին, նաեւ Հայաստանի հետ նոր համաձայնագիր կնքել, որպեսզի մատակարարված գազի դիմաց վճարումը փողով արվի, քաղաքագետը նշեց, «Իհարկե, ռուսական կախումից ազատվել  չի հաջողվի, ու խնդիրը դա չէ։ Խնդիրն ընդամենը փոքր դիվերսիֆիկացումն է։ Կախման փոքր նվազեցումը դեռ չի նշանակում խնդրի լուծում։ Սակայն, դա որոշակի քայլ է, որն ուղղված է մեջքը թեթեւակիորեն ուղղելուն»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ