Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Դրո», «31», «Հոկտ. 27», «Սասնա ծռեր». ո՞րն է հայկական ահաբեկչության արմատը

Երեկ ԱԱԾ-ն հրապարակել է ահաբեկչական հերթական խմբավորման մասին հաղորդագրություն, և խիստ ուշագրավ է մեր հասարակության ու քաղաքական համակարգի ընդգծված իներտ արձագանքը: Սա խիստ մտահոգիչ երևույթ է, որը, մի կողմից, բացահայտում է մեր հասարակության տոտալ անվստահությունը պետական մարմինների, նրանց տարածած տեղեկատվության հանդեպ, մյուս կողմից` թուլացնում է մեր հասարակության իմունիտետը` ահաբեկչության ռիսկերը գնահատելու առումով: Սակայն ԱԱԾ երեկվա հաղորդագրությունն ամենից շատ պետք է մտահոգի Սերժ Սարգսյանին, որովհետև նրա նախագահության վերջին չորս տարիներին փաստորեն ձևավորվել է վեց խումբ, որոնց ուղղակի կամ անուղղակի նպատակը եղել է իշխանության բռնի տապալումը: Հայաստանը դարձել է աղմկոտ դատավարությունների երկիր և, եթե ապրիորի ընդունենք, որ տեղի ունեցածը կապ չունի իշխանության որակի հետ, ապա ստիպված ենք խոստովանել, որ մեր հասարակությունն ահաբեկչական հակումներ ունի: Սա, իհարկե, հակագիտական ու հակաբանական պնդում է նույնիսկ տեսականորեն` մեր ժողովրդի արժեքային համակարգը, քաղաքակրթական հետագիծը հաշվի առնելով:

Մյուս կողմից` մեր քաղաքական համակարգը կամ դրա սեգմենտներից մեկը ահաբեկչության որոշակի պոտենցիալ ունի և դա հաստատված է պատմականորեն ու աղերսվում է գաղափարական մի ակունքից, որից սնվել է ոչ թե հայկական պետականաստեղծ միտքը, այլ այն քաղաքական հոսանքը, որը միայն ավեր է բերել մեր պետության ու ժողովրդի գլխին:

Ստամբուլի փոխարեն` արյան ծովի վերածվեց Երևանը

1975 թվականին մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ոգևորվելով 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանության փաստից, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական հարցը կրկին կմտցնի միջազգային օրակարգ: ԱՍԱԼԱ-ի ստեղծումն որոշակիորեն մոտիվացվում էր ցեղասպանված ժողովրդի հոգեբանական բարդույթով ու նաև սեփական խնդիրները բարձրաձայնելու ցանկությամբ: Սակայն ահաբեկչությունը դատապարտելի է ամեն պարագայում, որովհետև կրակոցների աղմուկը խլացնում է հումանիզմի ցանկացած մոտիվ, մարդկային կյանքի կորստյան գնով չի կարող հաստատվել պատմական արդարություն:

Թվում էր` արցախյան պատերազմում հաղթանակը հոգեբանորեն կփոխի մեր ժողովրդին, նրա մոտ կհաղթահարի ցեղասպանվածի բարդույթը` մերժողական վերաբերմունք դրսևորելով ԱՍԱԼԱ-ի գործողությունների նկատմամբ: Ավաղ, Եռաբլուրի պանթեոնում, որը պետականաստեղծ հաղթանակի խորհրդանիշ է, վեր խոյացավ ԱՍԱԼԱ-ի մարտիկների հուշարձանը. ահաբեկչության ստվերը կախվեց իրական հաղթանակի վրա` ճիշտ այնպես, ինչպես հայ ավանդական քաղաքական մտքի ստվերն է կախվել մեր պետականության վրա: Հայ իրականության մեջ, սակայն, «ծռության» գաղափարական ակունքը ՀՅԴ-ն է, որի նորագիրները զենքի վրա երդվում են` արյան ծովի վերածել Ստամբուլը: Հայկական մաքսիմալիզմը կամ դաշնակցականությունը ռացիոնալ հիմք չունի, նաև բացակայում են «Մեծ Հայաստանի» կայացման ռեսուրսները, սակայն դա չի խանգարել, որպեսզի տասնյակ տարիներ դաշնակցական միջավայրում ձևավորվեն վրեժխնդիր սերունդներ, որոնց ձեռքերը` եթե չի հասնում արտաքին թշնամուն, կհորինվի «ներքին թշնամու» կերպարը: Եթե Ստամբուլը արյան ծովի վերածելու ռեսուրս չկա, ապա արյուն կարող է թափվել Երևանի սրտում` խորհրդարանի շենքում: Իրականում ակնհայտ է «Դրո», «31», «Հոկտեմբերի 27», «Սասնա ծռեր» գործերի օրգանական, գաղափարական կապը, որովհետև բոլոր դեպքերում՝ «առաջնագծում» ՀՅԴ գործող կամ նախկին անդամներ են: ՀՅԴ-ն վաղուց «քաղաքակրթվել» է` Հայ դատը բրենդ դարձնելով Հայաստանի կոռուպցիոն համակարգում իր ներկայությունը լեգիտիմացնելու համար, բայց «ծռությունը» տրանսֆորմացվել է` դառնալով ցրված կառույցներ, նույնիսկ` վիրտուալ, ֆեյսբուքյան ահաբեկչություն:

«Մեր դեմ խաղ չկա»-ի պատասխանը

Սակայն չխճճվենք պատմության լաբիրինթոսում, մանավանդ, եթե չորս տարվա մեջ վեց խումբ մտածում է կրակելու, փշրելու, բռնություն կիրառելու մասին, ապա դա բացահայտում է իշխանության, մեղմ ասած, անորակությունն ու անտաղանդությունը: Նման իրավիճակ ստեղծվում է բոլոր այն երկրներում, որտեղ կոռուպցիան ինստիտուցիոնալ բնույթ ունի, աղքատությունը համատարած է` իշխանության «մեր դեմ խաղ չկա»-ի փաթեթավորմամբ: Սերժ Սարգսյանի իշխանությունը, նույնիսկ անկախ իր կամքից, ակամայից, դարձել է ահաբեկչության խրախուսման օջախ` միևնույն ժամանակ, դառնալով ստեղծվող խմբերի պոտենցիալ թիրախը: Մյուս կողմից` զինված խմբերի ցասումը «մեր դեմ խաղ չկա»-ի ընդդիմադիր դրսևորումն է, որը, որպես կանոն, ոչ թե արդարություն, այլ իշխանական նոր բեսպրեդել է ծնում: Երկրում կուտակված ահաբեկչական նման «պոտենցիալը» չեզոքացնելու է այն հողը, որի հիման վրա հնարավոր է կառուցել մարդակենտրոն համակարգ, որը կոչված է կամրջել մեր հասարակության ձգտումները համաշխարհային համատեքսի հետ:

Նոր խմբի առանձնահատկությունը

«Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով»,- ասված է ՀՀ ԱԱԾ երեկվա հաղորդագրության մեջ: Միացյալ Նահանգների դեսպանատունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ։ «Մենք այդ գործով աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ, քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք կարող հավելյալ մանրամասներ տրամադրել»,- այսօր ասել են ԱՄՆ դեսպանատնից: Նոր պոտենցիալ զինված խմբի պատմությունը, համենայնդեպս, հետևանքների առումով, էապես տարբերվում է նախորդ խմբերի ոդիսականից հենց նրանով, որ հակաահաբեկչական պայքարի հարթության վրա հորիզոն է բացում հայ-ամերիկյան համագործակցության համար: Սա էական գործոն է` ոչ միայն այն պատճառով, որ այս գործը կամ դրա քննությունը չեն ծառայեցվի միայն համակարգային համատեքստին, այլ նաև այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանությունը գուցե ռացիոնալ հետևությունների հանգի ահաբեկչության հերթական դրսևորման բացահայտումից հետո:

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները: Պաշտոնական տեղեկատվությունը, բնականաբար, չի բացահայտում քննարկումների բովանդակությունը: Եթե ահաբեկչության փորձի հերթական կանխումից հետո ուժեղացվելու են պետության ռեպրեսիվ, հարկադրանքի ռեսուրսները, ապա դրան հաջորդելու են ահաբեկչության նոր դրսևորումներ` գուցե չկանխվող, արյունոտ հետևանքով: Ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարն է, բայց համակարգի ստեղծումը` մրցակցության բաղադրիչով: Հանրային էներգիան, պոտենցիալը ռացիոնալ դրսևորման դաշտ պետք է գտնեն` չպարպվելով հայրենադավ կրակոցների հորձանուտում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում