News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօրվանից Ucom շարժական կապի բաժանորդները 43 երկրներ մեկնելիս կօգտվեն շարժական ինտերնետի հատուկ՝ 15 դրամ/ՄԲ սակագնից։ Մասնավորապես, հիմնական զբոսաշրջային ուղղություններով՝ Վրաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում իրենց ամառային հանգիստը պլանավորած բաժանորդները մինչև սեպտեմբերի 20-ը կարող են վայելել մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու այս հրաշալի հնարավորությունը։

«Ucom-ի շարժական կապի բաժանորդները կարող են անհոգ լինել իրենց ամառային հանգիստը պլանավորելիս, քանի որ զարգացող ОТТ-լուծումների դարաշրջանում մենք հասկանում ենք ռոմինգում մատչելի ինտերնետ ունենալու անհրաժեշտությունը։ 43 երկրներում գործող Ucom-ի գործընկեր-օպերատորների աջակցությամբ կարողացել ենք այնպիսի լուծում առաջարկել, ինչի արդյունքում մեր բաժանորդները չեն ունենա աստղաբաշխական թվերով հաշիվ։ Մատչելի ռոմինգն արդեն իրականություն է, պարզապես ակտիվացրեք այն մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#»,- նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ 15 դրամ/ՄԲ սակագինը գործում է 43 երկրներում Ucom-ի գործընկեր-օպերատորների ցանցին միանալու պարագայում։ Օպերատորների և երկրների ամբողջական ցանկը հասանելի է https://www.ucom.am կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ