Tuesday, 16 04 2024
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել

Ով էլ լինի Թուրքիայի նախագահ հայ-թուրքական հարաբերութուններում Բաքվի դերը կլինի որոշիչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

– Պարոն Մելքոնյան, հնարավոր է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը առաջադրվի 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Աբդուլլա Գյուլի հնարավոր առաջադրումը ի՞նչ իրավիճակ է փոխում Թուրքիայում: Կարո՞ղ ենք ասել, որ նոր հնարավորություն է ստեղծվում սուլթանական հեռանկարը չեզոքացնելու համար:  

– Գյուլի առաջադրման հավանականությունը մենք պետք է դիտարկենք մի քանի ասպեկտով:

Առաջինը, իհարկե, էրդողանական կարծրացած բռնապետության համապատկերում, երբ Էրդողանը չեզոքացրել է իշխանական և ընդդիմադիր դաշտում բոլոր հավանական թեկնածուներին և առաջիկա ընտրություններին գնում է որպես սուլթանական հավակնություններ ունեցող քաղաքական գործիչ: Այսինքն՝ անգամ Սահմանադրության որոշակի դրույթները հենց հարմարեցված են նրա այդ ցանկությանը: Եվ այս իմաստով նրան կանխելու, զսպելու մեխանիզմները գնալով ավելի քիչ են դառնում և ոչ արդյունավետ, ուստի Գյուլի հնարավոր առաջադրումը կարող է այն հասարակական շրջանակներում, որոնք ակտիվ կամ պասիվ կերպով դեմ են Էրդողանի այս բռնապետական սցենարներին, հասարակության շրջանում հույսի որոշակի նշույլներ առաջացնել, ինչը կարող է վերածվել լայն աջակցության: Այսինքն՝ Գյուլը կարող է հասարակական աջակցություն ակնկալել ոչ միայն իր նախկին էլեկտորատից՝ իսլամամետ հատվածից, այլև անգամ չեզոք հատվածից, որոնք ի դեմս Գյուլի՝ կարող են տեսնել Թուրքական Հանրապետության դեպի սուլթանություն գնալու պրոցեսը կանխելու հույս:

Երկրորդ՝ Գյուլի հավանական առաջադրումը պետք է տեղավորենք իսլամամետ այն քաղաքական գործիչների ասպարեզից հեռացնելու հետ, որոնք ճանապարհը սկսել էին Էրդողանի հետ, երբեմն էլ Էրդողանից ավելի առաջ: Այսինքն՝ կա քաղաքական գործիչների մի խումբ, որը եղել է պետության, գոնե այս իշխող կուսակցության կայացման ակունքներում և զբաղեցրել է բավական բարձր պաշտոններ, և որոնք այսօր ըստ էության դուրս են քաղաքական պրոցեսներից՝ իրենց կամքին հակառակ: Այսինքն՝ Էրդողանի կողմից հեռացված, քաղաքական դաշտից դուրս մնացած գործիչներն են, որոնք կարող են ակտիվանալ և համախմբվել Գյուլի շուրջը՝ որպես նաև որոշակի արդարություն հաստատելու պայքարի խորհրդանիշ, քանի որ Էրդողանը հանդես է գալիս որպես այդ ամբողջ շարժման միակ ղեկավար և գործող անձ, այնինչ այդ շարժումը ունեցել է այլ դերակատարներ ևս, և նրանցից է այդ նույն Գյուլը: Այսինքն՝ դա կարող է լինել այդ իսլամամետ ուժերի ներքին խմորումների որոշակի արտացոլում: Երրորդ ուղղությունը, իհարկե, այսօր Թուրքիայի քաղաքական դաշտում արդեն նշմարվում են այն հավանական թեկնածուները, որոնք 19 թվականին առաջադրելու են իրենց թեկնածությունը: Դրանցից 3-ը արդեն հայտնի են. մեկը, բնականաբար, Էրդողանն է, մյուսը ՄերալԱքշեները, որը ներկայացնում է աջ ծայրահեղական քաղաքական ուժը և փորձում է հավակնել թուրքական Մարին Լը Պենի դերին, քանի որ հանդես է գալիս ազգայնամոլական հայտարարություններով, որոնց մեջ կա նաև հայկական բաղադրիչ, քանի որ տարբեր տարիներին նա հանդես է ելել հակահայկական քարոզներով Քարոզներով: Չմոռանանք, որ նա այսօր «Լավ» կուսակցության ղեկավարն է, 1996 թվականին Թուրքիայի ՆԳ նախարարն էր, և այդ ժամանակ էր, որ Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին անվանեց հայի վիժվածք: Այսինքն՝ նա ծայրահեղ ազգայնամոլական հռետորաբանության կրողը և իրականացնողն է: Չնայած նա նախագահական ընտրություններում թեկնածու է, բայց, բնականաբար, չի կարող ընկալվել Էրդողանի շատ լուրջ մրցակից, քանի որ իր հավանական ձայներով միանշանակ զիջելու է Էրդողանին: Ինչքան էլ նրա շուրջը հավաքվեն Էրդողանից դժգոհ շրջանակները, այնուամենայնիվ դա չի կարող դառնալ կրիտիկական զանգված:

Եվ երրորդը, բնականաբար, հանրապետական-ժողովրդական, քեմալական կուսակցությունն է, որը թերևս պետք է որևէ թեկնածու առաջադրի, քանի որ հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կուսակցությունը, Քեմալ Աթաթուրքի կուսակցությունն է, և թեկնածու չներկայացնելն ուղղակի անտրամաբանական կլինի:

Այս պոտենցիալ թեկնածուների համապատկերում Գյուլը կարող է էլի դերակատարում ունենալ, քանի որ կրիտիկական զարգացումների ժամանակ Գյուլին կարող են միանալ հենց Աքշեները ոչ այնքան գաղափարական առումով, որքան Էրդողանի բռնապետական հակումները զսպելու և քաղաքական դաշտում իր դերակատարումն ավելացնելու:

Եվ ի վերջո, մենք պետք է նկատի ունենանք նաև արևմտյան բաղադրիչը: Իհարկե, Գյուլը արևմտյան աշխարհում շատ ավելի ընկալելի, շատ ավելի քաղաքակիրթ կերպար է, նա նաև դիվանագիտական էթիկայի պահպանման կողմնակից է, Էրդողանի պես հանդես չի գալիս ագրեսիվ, երրբեմն ցենզուրայից դուրս հայտարարություններով ու արտահայտություններով և կարող է Արևմուտքի համար լինել ցանկալի թեկնածու, բայց այդ ցանկալի լինելը հակառակ կողմը՝ Էրդողանը, կարող է ներկայացնել նաև որպես Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձ և դրանով ավելի ավելացնել իր էլեկտորատը: Բայց ուզում եմ նաև շեշտել, որ Գյուլը ունի չբավարարված ամբիցիաներ, քանի որ դեպքերի բերումով և Էրդողանի ակտիվ մասնակցությամբ ժամանակից շուտ դարձել է թոշակառու, այնինչ նա քաղաքական պրոցեսներում կարող էր, ըստ իր և իր կողմնակիցների  կարծիքի, շարունակել իր դերակատարումը: Բայց Էրդողանի ջանքերով նա մեկուսացվեց, և Էրդողանին հավատարիմ կուսակցական շրջանակները Գյուլին անտեսեցին և սկսեցին ընկալել որպես քաղաքական թոշակառու: Բայց միևնույն ժամանակ Գյուլը զգուշավոր կերպար է և միգուցե շատ հեղափոխական, ծայրահեղական լուծումների կամ զարգացումների չգնա: Չնայած սրան՝ Գյուլի շուրջ համախմբվում են մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են հրել նրան դեպի պայքար՝ նրան ներկայացնելով, թե միակ ուժը, որ կարող է զսպել Էրդողանին և փրկել Թուրքիայի Հանրապետությունը բռնապետության վերածումից, դա հենց ինքն է, և իր վրա դրված է պատմական առաքելություն, և նա պետք է այդ ամենը փորձի իրականացնել: Չմոռանանք նաև, որ Գյուլն ու Էրդողանը իրար հետ երկար ճանապարհ են անցել, և չի բացառվում, չնայած դրա հավանականությունն ավելի քիչ է, որ Գյուլի ակտիվացումը «զապասնոյ» տարբերակ է, երբ կրիտիկական վիճակում Էրդողանի հակառակորդները միավորվեն և վտանգ ներկայացնեն, Գյուլը լինի այն խաղաքարտը, որի ակտիվացմամբ հնարավոր լինի կանխել իշխանության կորուստը, և Գյուլ-Էրդողան տանդեմը ստեղծի մի վիճակ, երբ կլինի երկրորդ փուլ, որի պարագայում Գյուլն իր ձայները կզիջի Էրդողանին: Այսինքն՝ այնպիսի մի տարբերակ, որը նպատակ ունի ոչ թե Էրդողանին հեռացնելու, այլ Էրդողանի շուրջը համախմբված ուժը չեզոք պահելու: Սա ամենաքիչ հավանականն է, բայց այն ևս պետք է մեր տեսադաշտում պահենք:

– Պարոն Մելքոնյան, Գյուլի առաջարկած թեզն էր «զրո խնդիր հարևանների հետ»: Նա ուներ Արևմուտքի հետ դրական հարաբերություններ: Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ բարդ հարաբերությունների, մասնավորապես Գերմանիայի հետ սրված հարաբերությունների ֆոնին կարո՞ղ ենք ասել, որ Գյուլը առաջադրման դեպքում աջակցություն է ստանալու այս երկրներից:

– Նախ՝ պետք է նկատենք, որ Գյուլի հավանական թիմը հենց այն թիմն է, որը դրական  հարաբերություններ է հաստատել Եվրամիության հետ, անպայման Գյուլի թիմի խաղացողներից է լինելու Դավութօղլուն, և չմոռանանք, որ Դավութօղլուին հենց նա է հրավիրել որպես քաղաքական խորհրդական, հետո նաև՝ ակտիվ քաղաքականություն: Այս իշխող կուսակցության նախկին հայտնի անդամները Գյուլի թիմի անդամները, նրա կողմնակիցներն են լինելու, և սա նաև բացահայտ մեսիջ է՝ ուղղված Արևմուտքին, որ կարող է հետ գալ այդ թիմը, որը դրական հարաբերությունների կողմնակից է Արևմուտքի հետ, և որը կանգնած է այդ հարաբերությունների ակունքներում՝ Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Իսրայել և այլն: Բայց այստեղ մի կարևոր «բայց» կա: Թուրքական հասարակությունը այնքան է ծայրահեղականացված, որ այդ հանգամանքը կարող է աշխատել ոչ թե հօգուտ Գյուլի և նրա թիմի, այլ ի վնաս, քանի որ Արևմուտքի հետ լավ լինելը Թուրքիայում ներկայացվում է փոքր-ինչ այլ շեշտադրումով, որ մենք պետք է Արևմուտքի հետ լավ լինենք այնպես, ինչպես Էրդողանն է լավ, այսինքն՝ ագրեսիվ, պահանջատիրոջ կերպարով, իսկ Գյուլի մեղմ պահվածքը նրանք համարում են թուլության նշան: Այսինքն՝ Արևմուտքը կարող է իր լծակներով աջակցել Գյուլին, բայց թուրքական հասարակության մեծ մասը ունենալ ծայրահեղական տրամադրվածություն, և կարծում եմ՝ այս հանգամանքը ընկալվելու է ավելի բացասական:

– Հնարավո՞ր է հայ-թուրքական արձանագրությունները նորից թարմացվեն:

– Իհարկե մի փոքր անձնական գործոնը կա, որ Գյուլը բանակցությունների ժամանակ և ընդհանրապես հայ-թուրքական արձանագրությունների պրոցեսում շատ ավելի մեղմ պահվածք ուներ, բայց դա ամենևին չի նշանակում, որ անձնականը կարող է էական դեր խաղալ թուրքական պետական մեքենայի պահվածքում, իսկ պետական մեքենան հստակ ունի հակահայկական դիրքորոշում, և այդ պետական մեքենայում կարևոր դեր է կատարում Ադրբեջանի գործոնը: Եվ անկախ նրանից, թե ով կլինի նախագահ՝ ագրեսիվ Էրդողա՞նը, թե՞ Գյուլը կամ մյուսը, Ադրբեջանի դերակատարումը այս ամենին կլինի որոշիչ, և հայ-թուրքական հարաբերությունները անպայմանորեն կապվելու են այդ հանգամանքի հետ: Եթե մենք փաստերով խոսենք, ապա Աբդուլլահ Գյուլ արտգործնախարարը սկզբում շատ դրական հույս էր ներշնչում և հայտարարում էր, որ շատ շուտով մենք կկարողանանք հարաբերություններ հաստատել, բայց հետո վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ ի վերջո մենք չենք կարող Ադրբեջանին անտեսել և Ադրբեջանի հանգամանքը պետք է անպայման հաշվի առնենք: Նույնն էր նաև նախագահ Գյուլը. նա կարող էր գալ Երևան, կարող էր ֆուտբոլ դիտել, կարող էր հայկական պատվիրակությանը ընդունել, բայց միևնույն է՝ ամենավերջին պահին Ադրբեջանի դերակատարումը լինելու է վճռական: Ես կարծում եմ՝ եթե մենք այս տեսանկյունից նայենք, ապա կարող ենք ակնկալել հետևյալը. Էրդողանը, ի տարբերություն Գյուլի, բացահայտ ազգայնամոլական, բացահայտ հակահայկական հայտարարություններ է անում, և դա նաև արտացոլվում է քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը: Գյուլը կարող է այդքան ծայրահեղ հայտարարություններ չանել, բայց միևնույն է՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում կարևոր համարել Ադրբեջանին: Այնպես որ, անձերի մեղմ կամ ոչ մեղմ լինելու հանգամանքը կարևոր չէ հայ-թուրքական հարաբերությունների համար, դա ավելի շուտ միջոց է ավելի լուրջ շփումների համար, բայց ամենևին՝ ոչ վճռորոշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում