Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի Է դարձել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նոր կոմպոզիտորը

Հայտնի Է դարձել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նոր կոմպոզիտորը


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանս Ցիմմերը, որը գրել Է «Անձրեւի մարդը», «Գլադիատոր», «Սկիզբ», «Ինտերսթելլար» կինոնկարների երաժշտությունը, դարձել Է Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» 25-րդ ֆիլմի նոր կոմպոզիտորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:
Ավելի վաղ նոր Բոնդի համար երաժշտությունը պետք Է գրեր Դեն Ռոմերը, որը «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագայի հետ միասին աշխատել Է «Անցեղ գազանները» կինոնկարի եւ «Մոլագարը» սերիալի վրա: Սակայն պրոդյուսերական ընկերության հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով կոմպոզիտորը նախագծից հեռացել Է ժապավենի՝ վարձույթ մտնելուց մի քանի ամիս առաջ:
Ցիմմերը սաունդթրեքների ամենապահանջված ստեղծողներից մեկն Է Հոլիվուդում: Այժմ նա արդեն գրում Է «Հրաշք-կինը. 1984», «Թոփ Գանա. Մեւերիկ» եւ «Ավազաբլուրներ» ֆիլմերի երաժշտությունը:
007 գործակալի մասին նոր պատմությունը պետք Է Էկրան բարձրանա արդեն ապրիլի 9-ին: Ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, հարկավոր Է ավարտել փետրվարի կեսերին, հուսանք, որ նա կհասցնի:
Հանս Ցիմմերը 11 անգամ անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի եւ այն ստացել Է 1994 թվականին «Առյուծ արքա» ֆիլմի համար: «Ոսկե գլոբուսի» կրկնակի եւ «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]