Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Քոսոտներն ո՞վ են` ճանաչեն կամ չճանաչեն. Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր` դուրս ենք գալիս բանակցություններից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վաղուց հասունացել է ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակը։ Այդ ամբիոնից հնչեցրած հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում և արդյոք տեսնում ենք նման հնարավորություն։

-Ես բազմիցս նշել եմ՝ Արցախի հարցը խաղաղ լուծում չունի։ Մնացածը տեխնոլոգիաների խնդիր է, գուցե այդ հարթակից պետք էր հենց այդ հայտարարությունն անել խաղաղասեր երևալու համար, գուցե մի քիչ էլ ռազմատենչ։ Ես մի բան եմ հասկանում՝ երբ հայկական կողմը այսքան պնդում է խաղաղ լուծման մասին՝ հասկանում է, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում ոչնչի չի համաձայնվում, դրա համար էլ ազատ ասում է այն, ինչ ուզում է։ Եթե Ադրբեջանն այլ դիրքորոշում ունենար, ասեր` համաձայն է, որ Արցախն ինչ-որ պարագայում անկախ լինի՝ հայկական կողմի դիրքորոշումը նոր հասկանալի կլիներ։ Եթե ես լինեի՝ այլ դիրքորոշում կլիներ, բայց իշխանությունը ես կամ դուք չեք։

Ապրիլյան պատերազմից առաջ ես պնդում էի, որ պատերազմն անխուսափելի է։ Հիմա էլ պնդում եմ՝ Արցախի հարցը խաղաղ լուծում չունի։

-Ադրբեջանցի պատվիրակին Սարգսյանի պատասխանը բավականին կոշտ էր. «Հանգստացեք, դուք անհնարինն եք ուզում»։

-Ադրբեջանը տհասի խաղ է խաղում, ուզում է այն, ինչ իրենը չի ։ Արցախը տքած ունի Ադրբեջանի վրա, Արցախն իրե՞նն է․ 90-94 թվին անընդհատ կռվեց ու ջախջախվեց, Ապրիլյան պատերազմին այդքան փող օգտագործեց ու ջախջախվեց։ Ուստի Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ այդ հայտարարությունն անել, ինչքան փող ծախսի, այնքան կջախջախվի։ Ես լինեի՝ ընդհանրապես բանակցություններից դուրս կգայի, կատեգորիկ դեմ եմ։ Քոսոտներն ո՞վ են, որ ճանաչեն կամ չճանաչեն։ Սերժ Սարգսյանը հենց դա պետք է հայտարարեր։

-Սերժ Սարգսյանը նաև նշում է, որ կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը` գտնելով փոխզիջումային հանգուցալուծում։ Դուք այս անվստահության մթնոլորտում փոխզիջումները հնարավոր համարո՞ւմ եք։

-Դա հնարավոր չէ։ Երկրորդ՝ Հայաստանը միջազգային իրավունքի տեսակետից Արցախի փոխարեն ելույթ ունենալու իրավունք չունի։ Այսինքն՝ Ադրբեջանն ու Հայաստանն իրար փոխզիջում են ո՞ւմ վերաբերյալ։

Կոնֆլիկտը Արցախի և Ադրբեջանի միջև է, Հայաստանը հովանավոր պետություն է։ Ես քանի անգամ ասել եմ, նորից եմ ասում՝ վերադառնալ Արցախի կոնֆլիկտի բուն բովանդակությանը, մենք տարածքի վեճ ունե՞նք Ադրբեջանի հետ։ Եթե վեճը Արցախի և Ադրբեջանի միջև է՝ Հայաստանն ի՞նչ հայտարարություններ է անում։ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից՝ հայտարարի, որ եղել է, մնում է Արցախի ժողովրդի, Արցախի պետականության հովանավորն ու պաշտպանը, մնացածը Արցախը պետք է անի։ Քույր ու եղբայր կռվել են, հարևանը խառնվել է այդ կռվին, բայց ի՞նչ կապ ունի հարևանը։ Առաջարկս է՝ փոխել ձևաչափը։ Ի սկզբանե դա սխալ ձևաչափ էր և դրա մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած իշխանությունն է։ Հայաստանն ի՞նչ կապ ունի այդ հարցի հետ։

-Կարծում եք՝ Սարգսյանի հայտարարությունները ներքաղաքական կոնտեքստ ունե՞ն։ Սարգսյանը նշում է, որ հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Եվ այդ հարցում ինքը միշտ առաջին շարքերում է լինելու` որտեղ էլ որ գտնվի։

-Անշուշտ կա ներքին լսարան։ Սրանով նաև տաքացնում է Լևոն Տեր-Պետրոսյանին խաղաղություն տարածելու համար։ Բայց չէի ասի, որ միայն և բացառապես ներքին շուկային է ուղղված, որովհետև Հայաստանի հասարակության իմունիտետը բավականին թույլ է։ Հայ հասարակությունը շատ հարցերի նկատմամբ անտարբեր է։ Բայց պատերազմի դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի։

-Իսկապես կարծում եք, որ այդ հարցը կհուզի՞ հասարակությանը։

-Ժողովրդի զահլեն արդեն գնացել է իրենց բանակցություններից։ Մամեդյարովի ասածներն ու հանդիպումներն այլևս ո՞ւմ են հետաքրքրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում