Բաժիններ՝

Google-ը ներկայացրել է լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնները

Google-ը ներկայացրել է իր նոր սմարթֆոնները՝  Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: Ընկերության նոր սմարթֆոնները գալիս են լուծելու լավ որակի տեսախցիկի, լավ մարտկոցի և որակյալ օպերացիոն համակարգի համատեղելիության խնդիրները:

Նոր սմարթֆոններն ունեն Always-on-Display գործառույթը, ինչը թույլ կտա տեսենել ծանոցումներն անջատված դիսփլեյի վրա՝ սև ֆոնով: Սմարթֆոնները չունեն ականջակալների միացման ստանդարտ անցքերը, բայց ունեն հեռախոսը ջրից պաշտպանելու ֆունկցիա:

Pixel 2

Կարդացեք նաև

Այս սմարթֆոնը շատ նման է իր առաջին տարբերակին՝ 5 դյույմանոց դիսփլեյ, ապակյա ներդիրով կորպուս,  մատնահետքի սկաներ:

Իր նախորդ տարբերակից Pixel 2-ն առանձնանում է միայն որոշ դետալներով: Նոր սմարթֆոնում առկա են գունային նոր ֆոներ:

Pixel 2-ը չունի աչքի ընկնող առանձնահատկություններ: Սմարթֆոնի վրա անգամ չկա կրկնակի տեսախցիկ:

Սակայն նոր սմարթֆոնի տեսախցիը լավագույնն է: DxOMark-ի վարկածով՝ այն ստացել է 98 միավոր: iPhone 8 Plus Galaxy Note 8 սմարթֆոններն ունեն 94 միավոր:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 5 դյույմ, Full HD, OLED;
  • Պրոցեսոր-Snapdragon 835;
  • Տեսախցիկ-12 Մպ՝ հիմնական, 12 ՄՊ՝ դիմացի
  • Օպերացիոն հիշողություն-4 ԳԲ
  • Օպերացիոն համակարգ-Android 8.0 Oreo.

Pixel 2 XL

Ընկերության ներկայացրած մյուս սմարթֆոնն ունի մի շարք տարբերություններ, որոնք, սակայն, վերաբերում են միայն արտաքին տեսքին: Սմարթֆոնի դիմացի հատվածն ունի շատ քիչ կաղապարներ, կորպուսն այլ գույնի է, տեսախցիկը ներդրված է այլ կերպով:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ- 6 դյույմ, Full HD, OLED;
  • Պրոցեսոր-Snapdragon 835;
  • Տեսախցիկ-12 Մպ՝ հիմնական, 12 ՄՊ՝ դիմացի
  • Օպերացիոն հիշողություն-4 ԳԲ
  • Օպերացիոն համակարգ-Android 8.0 Oreo.

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս