Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Ապացույցներն ավելի քան բավարար են Նվեր Ծառուկյանին անմիջապես մեղադրանք առաջադրելու համար

2019 թվականի հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ունի վկայի կարգավիճակ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ էին հնչել։ Դրանից առաջ, հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների (որոնք եղբայրներ են) և Աբովյան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի: Երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել է ավտոդողերի նորոգման կետ, շարունակել խուլիգանական գործողությունները։ Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել է իր կողմնակիցներին, որոնք հանդիսացել են Նվեր Ծառուկյանի ընկերները։ Դարձյալ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում նշված անձինք ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղե լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Հնչած կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ ութը՝ ստացել տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ։

Ռիմա Եգանյանը նաև ասաց, որ այս գործով մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, որոնցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Անջատված մասով մեղադրյալներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 1 անձի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, 2 անձի նկատմամբ՝ գրավ: Քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, իսկ 6 անձ ճանաչվել է որպես տուժող: «Քրեական գործով 15 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Եգանյանը։

Հիշեցնենք, որ նշված դեպքից անմիջապես հետո ԲՀԿ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը շտապել էր հերքել, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի ժամանակ այնտեղ չի գտնվել և չի մասնակցել դրան։ Սակայն այդ օրվա միջադեպից հետո, 12 օր կոմայի մեջ գտնվելուց հետո մահացած Ջիվան Հարությունյանի հարազատների տրամադրության տակ եղած փաստաթղթի համաձայն, որը նրանց է տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեից, նշվում է, որ քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հարցման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հանցագործությունը կատարել է Նվեր Ծառուկյանը։

Նվեր Ծառուկյանը օրերս այս գործով կրկին կանչվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Նրա փաստաբանը նախաքննական մարմնին տեղեկացրել է, որ Նվեր Ծառուկյանը առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ:

Գործով տուժողի իրավահաջորդի՝ Ջիվան Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Մալխասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ զավեշտալի է, որ Նվեր Ծառուկյանն առ այսօր այս գործով ունի վկայի կարգավիճակ, քանի որ եղած ապացույցներն առավել քան բավարար են նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Նրա խոսքերով՝ Նվեր Ծառուկյանին պետք է մեղադրանք առաջադրվի միանգամից մի քանի հոդվածներով՝ հանցագործություն կազմակերպել, ղեկավարել և սպանության փորձ։

Փաստաբանը նշեց, որ շատ դժգոհ են մինչ այս իրականացված նախաքննությունից։ Նրա խոսքերով՝ քննությունը մինչ այժմ վարվել է ակնհայտ կողմնակալ, քննիչի կողմից բոլոր փաստերը խճճվել են այնպես, որպեսզի հնարավորինս բացառվի այս գործով որոշ անձանց մասնակցությունը։ «Խոսքը հատկապես Նվեր Ծառուկյանի մասին է։ Գործով կա ձեռք բերված բավականին շատ ապացույցների համակցություն, որոնք որ քրեադատավարական տեսանկյունից թույլ են տալիս, որ մեղադրանք առաջադրվի նրան, բայց մինչև վերջին իրադարձությունները Նվեր Ծառուկյանի մասով որևէ գործողություն չէի իրականացվում։ Անգամ այն բանից հետո, երբ Ջիվան Հարությունյանը նամակով դիմել էր վարչապետին, իսկ վարչապետը գրություն էր ուղարկել դատախազություն, դատախազությունը՝ նախաքննական մարմնին։ Այս ամենից հետո էլ ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Բադալյանը ամեն կերպ փորձում էր բացառել Նվեր Ծառուկյանի մասնակցությունը։ Նրանից բացի, մենք այլ անձանց մասով ևս միջնորդություններ ենք ներկայացրել, բայց դրանք մերժվել են, քանի որ այդ թիմի կողմնակիցներին էին։ Միայն դեպքերի վերջին զարգացումներից հետո, կարծես թե, Քննչական կոմիտեն էլ է սկսել որոշակի լուրջ գործողություններ ձեռնարկել։ Լուրջ այնքանով, որ իրենց իրավունք են վերապահել, որ Նվեր Ծառուկյանին կանչեն հարցաքննության, բայց չի էլ ներկայացել։ Իսկ մինչ այդ քննիչը իրեն իրավունք չէր վերապահում Նվեր Ծառուկյանին կանչել հարցաքննության»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ գործի փաստերն այնպիսին են, որ կարելի է կանչել նրան ու միանգամից մեղադրանք առաջադրել։

Սյուզաննա Մալխասյանի խոսքերով՝ միայն մեր կողմից հիշատակված փաստաթուղթը չէ, որ ապացուցում է Նվեր Ծառուկյանի մասնակցությունը այդ միջադեպին։ «Դա ամենաքիչ ապացույցն է նրա մասնակցությունը ապացուցող։ Մենք ավելի լուրջ ապացույցներ, փաստեր ունենք, վկաների ցուցմունքներ ունենք, հեռախոսների հետագծեր ունենք, որոնց ամեն մեկի վերաբերյալ Նվեր Ծառուկյանը մի պատճառաբանություն է բերել, ու նախաքննական մարմինը այնպես է հիմք ընդունել դրան, կարծես թե, այդ խումբը ոչ թե քննչական խումբ է, այլ մանկապարտեզի մի խումբ, որին ասում են՝ այս խաղալիքը լավը չի, արի քեզ մի ուրիշը տամ, դա ավելի լավն է։ Ու մանկապարտեզի այդ սանը խելոք վատ խաղալիք վերցնում է ու սկսում է խաղալ, քանի որ նրան մանիպուլացրել են միայն այն պատճառով, որ ինքը անչափահաս է եղել։ Գուցե համեմատությունս մի քիչ կոպիտ է, բայց այ այս վիճակն է։ Ապացուցներն այնքան ակնհայտ են և այնքան ակնհայտ է, որ Քննչական կոմիտեի կողմից որևէ գործողություն չի կատարվել այդ ուղղությամբ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ չի ակնկալում նաև, որ, վերջին իրադարձություններով պայմանավորված, գուցե իրավիճակ փոխվի, ու գործը լիարժեքորեն բացահայտվի։ «Չէ, չեմ ակնկալում։ Մինչ այժմ դեռևս ամեն ինչ արվել է, որ գործը կոծկվի։ Չնայած որոշակի առումով էլ հույսներս չենք կտրում և հավատում ենք երկրի ղեկավարության՝ վերջնականապես օրինականության հաստատման վերաբերյալ հայտարարություններին։ Հուսանք, որ այդ հայտարարություններից հետո քննիչը կսթափվի ու կհասկանա, որ ինքը նոր Հայաստանում է ու ունի պետության առաջ ստանձնած պարտավորություններ»,- եզրափակեց Սյուզաննա Մալխասյանը։

Դեպքի օրը ստացած հրազենային վնասվածքի պատճառով 12 օր անց մահացած Ջիվան Հարությունյանի հորաքույրն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, վերջին իրադարձություններով պայմանավորված, հասարակությունն ավելի տեղեկացված է դարձել, ավելի իրազեկ և հույս ունեն, որ դա կանդրադառնա գործի բացահայտման վրա։ Հարությունյանի համար անհասկանալի են այն հարցադրումները, թե ինչու են իրենք հիմա սկսել խոսել, քանի որ իրենք խոսել են դեպքից հետո, խոսում են նաև հիմա, նամակներ են գրել վարչապետին և հույս ունեն, որ գոնե հիմա իրենց ձայնը տեղ կհասնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում