Անվճար խորհրդատվություն կորոնավիրուսի վերաբերյալ՝ Beeline-ի բաժանորդներին

Անվճար խորհրդատվություն կորոնավիրուսի վերաբերյալ՝ Beeline-ի բաժանորդներին

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս անվճար զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003և 010550601համարներով:

Այս ժամանակահատվածում այդ համարին զանգահարել հնարավոր կլինի անվճար Beeline-ի թե ֆիքսված, թե բջջային ցանցից:

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 6-ի: Մարտի 12-ին հայտարարվել է 2 նոր վարակակրի մասին, որոնք սերտ շփման մեջ են եղել մարտի 11-ին վարակի հաստատված դեպք ունեցող 3 քաղաքացուց մեկի հետ: Երեք քաղաքացին վերադարձել էին Իտալիայից: ՀՀ-ում առաջին վարակակրի մասին հայտարարվել էր մարտի 1-ին, նա վերադարձել էր Իրանից:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---