Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արմեն Գյուլբուդաղյանցի վերջին շա՞նսը․ Ով կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը, եթե․․․

Ուկրաինացի հայտնի մասնագետ Յուրի Վերնիդուբը հնարավոր է գլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին գրել է ուկրաինական profootball․ua պարբերականը: Վերնիդուբը 2011 թվականից գլխավորում էր Լուգանսկի «Զարյան», սակայն նրա պայմանագիրն այս ակումբի հետ արդեն ավարտվել է: Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Վերնիդուբի ծառայություններով միևնույն ժամանակ մտադիր է վերջին հնարավորությունը տալ ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Նույն profootball․ua-ն գրում է, որ եթե Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ առաջիկա հանդիպումներում Հայաստանը գոնե 4 միավոր չվաստակի, ապա Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ կարվի:

Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հունիսի 8-ին մեր հավաքականը Երևանում մրցելու է Լիխտենշտեյնի, իսկ հունիսի 11-ին Աթենքում Հունաստանի հետ: Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս վիճակը և նախորդ հանդիպումներում ցուցադրած խաղը կարծում ենք քիչ է հավանականությունը 4 միավոր վաստակելու: Նույն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն արդեն իսկ հասցրել է չհաղթել Լիխտենշտեյնին: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին խաղում մեր հավաքականը անցյալ տարվա նոյեմբերին հյուրընկալվելիս ոչ-ոքի 2:2 էր խաղացել գաճաճ պետության հավաքականի հետ: Ընդ որում Գյուլբուդաղյանցի թիմը պարտվում էր 2:1 հաշվով և միայն փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Կարապետյանը փրկեց պարտությունից: Անցյալ տարվա սեպտեմբերին էլ մերոնք Վարդան Մինասյանի գլխավորությամբ Ազգերի լիգայի մեկնարկային խաղում մեծ դժվարությամբ հաղթեցին Լիխտեշտեյնին: Մասնավորապես, Հայաստանին ընտրանին 2-րդ գոլը խփեց և 2:1 հաշվով հաղթեց այն բանից հետո մրցակիցը մնացել էր 10 ֆուտբոլիստներով:

Բնական է, որ հիմա Գյուլբուդաղյանցի առաջ խնդիր է դրված հաղթել նույն Լիխտենշտեյնին ինչը տեսական հնարավորություն կտա ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու: Ընդունենք սակայն, որ հնարավորություն առաջանալու պարագայում էլ Հայաստանի հավաքականը ի զորու էր պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Ըստ էության Հայաստանն ու Լիխտենշտեյնը նույն մակարդակի վրա են և ցավոք չեն կարող ասել, որ հունիսի 8-ին մեզ համար հեշտ հանդիպում է լինելու: Այո, առանձին վերցված ֆուտբոլիստներով մենք մի գլուխ բարձր ենք Լիխտենշտեյնից, բայց․․․: Այդ ֆուտբոլիստներին անհրաժեշտ է տեղաբաշխել խաղադաշտում ընտրել ճիշտ մարտավարություն, կոպիտ ասած խաղացնել նրանց: Նախորդ հանդիպումները ցույց են տվել, որ մեր ֆուտբոլիստները չունեն խաղացնող և խաղում են ոնց կստացվի: Մի դեպքում կարող է մակեդոնացի դարպասապահը չորս գնդակ նվիրել, մյուս դեպքում Յուրա Մովսիսյանը փայլել․․․: Այս սկզբունքում առաջ շարժվելն ուղղակի անհնար է: Ինչ վերաբերվում է Հունաստանի հետ ոչ-ոքի խաղալուն կամ հաղթելուն, ապա հանդիպման նման ելքերը ոչ միայն իրատեսական չեն, այլև հրաշքների ժանրից են:

Հունաստանի խաղի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ, քանզի դրական արդյունքի չենք հասել Երևանում կայանալիք առաջիկա խաղում: Ինչևէ, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի վերջո մտադրություն ունի ազգային հավաքականում մարզչական շտաբի մասով լուրջ քայլեր կատարելու, ապա դա միայն ու միայն ողջունելի է: Նշենք, որ Վերնիդուբը մեծ հեղինակություն է վայելում Ուկրաինայում: Նրա գլխավորությամբ «Զարյան» երկու անգամ հաղթահարել է Եվրոպա լիգայի խմբային փուլի արգելքը և հասել փլեյ-օֆֆ: 2016 և 2018 թվականներին Վերնիդուբը ճանաչվել է Ուկրաինայի լավագույն մարզիչ: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են նաև, որ Վերնիդուբի ծառայություններով հետաքրքրված է նաև Կիևի «Դինամոն» և հնարավոր է մոտ ժամանակներս գործարքը կայանա: Ինքը Վերնիդուբը հերքել է տեղեկությունը՝ մասնավորապես ասելով․ «Անկեղծ ինձ նման առաջարկ չի արվել: Երբ արվի առաջինը լրագրողները կտեղեկանան:

Կիևի «Դինամոն» ունի բարձրակարգ գլխավոր մարզիչ ի դեմս Ալեքսանդր Խացկևիչի: Նա երկու տարի է աշխատում «Դինամոյում» և տեսեք թե որքան երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների է ի հայտ բերել: Չեմ կարծում, որ ակումբի ղեկավարությունը հրաժարվի նրա ծառայությունից»: Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ հանդիպումներից հետո բնականաբար կստանանք մի շարք հարցերի պատասխան: Որքան էլ որ մեր հավաքականը անմխիթար վիճակում լինի այնուամենայնիվ մեզ համար գլխավորը յուրաքանչյուր խաղում դրական արդյունքի և մասնավորապես հաղթանակի հասնելն է: Բոլորիս համար շատ ավելի նախընտրելի և ցանկալի կլինի, որ մեր ազգային թիմը Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ վերջապես լավ ֆուտբոլ ցուցադրի և հաղթի, քան ձախողվենք և հուսահատության նոր ալիքի ներքո շարունակենք մարզիչ փնտրել:

Իրավիճակը սթափ գնահատելով և իրերն իրենց անունով կոչելուց զատ՝ Հայաստանի հավաքականին և Արմեն Գյուլբուդաղյանցին հաջողություն ենք մաղթում՝ առաջիկա հանդիպումներում հույս ունենալով, որ առնվազն 4 միավոր այնուամենայնիվ կվաստակենք: Ասել է թե հույսը վերջինն է մեռնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում