Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը ՀՀ-ում

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակին` որպես 
տարվա լավագույն բանկը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:

Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ:

Արդեն 28 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիաբանկից, Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:

Euromoney

Արդեն 50 տարի է, ինչ Euromoney-ն լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Վերջին 12 ամսվա ընթացքում ամսագրին հարցազրույց է տվել աշխարհի տարբեր երկրների բանկերի շուրջ 100 տնօրեն, ֆինանսների նախարար ու կենտրոնական բանկի նախագահ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Euromoney-ի պաշտոնական կայք:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունները՝ www.ameriabank.am-ում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]