Մշակույթ 16:17 04/10/2019 Հայաստան

Ազգային գրադարանը հրապարակել է սեպտեմբերին ամենապահանջված գրքերի տասնյակը

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է ամենապահանջված գրքերի ցանկը։ Սեպտեմբերյան ամենաընթերցված գրքերի տասնյակում ընդգրկված են պոեզիա, պոեմանման վեպ, գրքեր, որոնք նորարարական են եղել գրականության պատմության համար. մի շարք գրքերի համար հեղինակներն արժանացել են Նոբելյան մրցանակի:

Ուշագրավ է, որ ներկայացվող գրքերի մի մասը գրողներն իրենց ամենալավ ստեղծագործություններն են համարել: Տասնյակի որոշ գրքեր նաև օգոստոսին էին  գրադարանում ամենապահանջվածների շարքում:

1. Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»

«Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. Ուղեղային մորմոք. Սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն- կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով»: Չարենցի հետ Երկիր Նաիրին է փնտրել Ազգային գրադարանի մոտ վեց տասնյակ ընթերցող, «սույն այս պոեմանման վեպում» նրանց աչքերի առաջով անցել են բազմաթիվ նաիրցիներ. հանրահայտ Մազութի Համոն ու Մառանկոզ Նշանը, Գեներալ Ալոշն ու Տելեֆոն Սեթոն և այլք…
Եվ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Հայաստանի մասին պատմող մոդեռնիստական ուտոպայի վերջում թերևս գտել են այն երկիրը, «որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետև այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործուն են հողի ու աշխատանքի հետ»:

2. Գի դը Մոպասան, «Սիրելի բարեկամ»

Մոպասանի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Սիրելի բարեկամ» վեպի հանդեպ ընթերցողի չմարող հետաքրքրությունը հազիվ թե երբևէ նվազի. թերի կրթությունը, տաղանդի ու երևակայության բացակայությունն ու ներքին սնանկությունը սեփական արտաքին փայլով քողարկելու և փոխհատուցելու ընդունակ ու քաղաքական վերնախավում հայտնվել երազող երիտասարդ դյուրուաների հավակնությունների կողքով չեն կարող անտարբեր անցնել անգամ նրանք, ովքեր ունենալով հանդերձ այն ամենը, ինչից զուրկ է երիտասարդ կարիերիստը, չունեն այդ հավակնությունները:
19-րդ դարի վերջին ստեղծված վեպի՝ 20-րդ դարում արված մեկ տասնյակ էկրանացումներն ու հարյուրավոր բեմադրություններն ասվածի վառ վկայությունն են:

3. Ֆյոդոր Դոստոևսկի, «Ապուշը»

Որքան էլ անհավատալի թվա ժամանակակից ընթերցողին, բայց մեր սեպտեմբերյան վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրած Դոստոևսկու «Ապուշը» ի սկզբանե այնքան էլ հեղինակի սրտով չի եղել: Ավելին, վերջինս մասամբ ընդունել է քննադատների, այդ թվում Մաքսիմ Գորկու, Սալտիկով-Շչեդրինի և այլոց «հարձակումները»: Իսկ գրողի կնոջ համակրանքը վալելող բարեսիրտ գրաքննադատներից մեկը՝ Վիկտոր Բուրենինը, իր մի գրախոսականում պնդում է, որ Դոստոևսկու վերոնշյալ վեպի 13-ամյա պատանիները, չգիտես ինչու, խոսում են ոչ միայն հասուն մարդու պես, այլև թերթում հոդվածներով հանդես եկող հրապարակախոսների ոճով, փոխարենը հասուն կանայք ու տղամարդիկ շփվում ու գործում են տասնամյա երեխաների պես։ Այնպես որ վեպը, առանց սխալվելու, կարելի էր անվանել… «Ապուշները»:
Ինչևէ, ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող վեպը 2002-ին ընդգրկվել է Գրքի նորվեգական ակումբի և Ալֆրեդ Նոբելի անվան նորվեգական ինստիտուտի կողմից կազմված «Բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի» ցանկում և համարվում է Ֆյոդոր Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը:

4.Օրհան Փամուք, «Իմ անունը կարմիր է»

«Իմ անունը կարմիր է»-ն Փամուքն իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է համարել: Նոբելյան մրցանակակիր թուրք գրողի պատմավեպ-միստիկա-դետեկտիվ-սիրավեպը, ի թիվս այլ արժանիքների, մեր ընթերցողին գրավում է նաև գրքի ծաղկման՝ մանրանկարչության հարազատ թեմայով. օսմանյան կայսրության՝ արևելյան նկարչական ոճով դաստիարակված մանրանկարիչներին սուլթանը հանձնարարում է պատկերազարդել մի գիրք, բայց ոչ թե իրենց հարազատ՝ արևելյան, այլ արևմտյան` ֆրանսիական և վենետիկյան ոճերով:
Գույների, ոճերի, պատումների հրավառություն է այս վեպը, գրի, գրչի գովք. «Գույնը աչքի հպումն է, խուլերի երաժշտությունը, բառ է մթության մեջ»: Պատահական չէ աշխարհի ավելի քան 60 լեզուներով թարգմանված վեպի հաջողությունը: Փամուկը վարպետորեն օգտագործում է համաշխարհային վեպի փորձառությունը. «Իմ անունը կարմիր է» վեպում զգալի է Ջեյմս Ջոյսի, Ֆրանց Կաֆկայի, Թոմաս Մանի, Վլադիմիր Նաբոկովի, Մարսել Պրուստի, Ումբերտո Էկոյի, Խորխե Լուիս Բորխեսի ազդեցությունը: «Որովհետև չկա այնպիսի սուտ, որին նա չի դիմի միայն պատմությունը գեղեցկացնելու համար»:

5. Համո Սահյան, «Դաղձի ծաղիկ»

«Գետնով տան ինձ, թե վեր թռցնեն, Իմ մշտական տեղում եմ ես…»,- գրում է Սահյանն իր 1986 թվականին լույս տեսած ժողովածուի «Տեղում եմ ես» բանաստեղծությունում: Եվ նա իր մշտական տեղն ունի մեր ընթերցողների սիրելի պոետների ցանկում: Ազգային գրադարանի շուրջ հինգ տասնյակ ընթերցող այս ամիս նախընտրել են բանաստեղծի բազմաթիվ ժողովածուներից այս մեկը՝ վայելելով նրա՝ քար ու քարափի, դաշտ ու անտառի, կյանքի ու ճակատագրի մասին խորհրդածությունները.
«Տանջանքով է տեղը գտնում
Ամեն մի բառն ամեն տաղիս»:

6. Գյուստավ Ֆլոբեր, «Տիկին Բովարի, Սալամբո, Նովելներ»

«Տիկին Բովարին» համարվում է բոլոր ժամանակների երկրորդ լավագույն վեպը՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինայից» հետո: Իսկ գիտե՞ք, որ «Տիկին Բովարիի» ստեղծման նախանիշը գրողի՝ 1851-ին լույս տեսած «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» վեպն էր: Բանն այն է, որ վերջինս ենթարկվել էր Ֆլոբերի գրչակից ընկերների անողոք քննադատությանը, իսկ գրողի ընկեր, «La Revue de Paris»-ի խմբագիր Մաքսիմ դյու Կանը Ֆլոբերին առաջարկել էր զերծ մնալ բանաստեղծական և վերամբարձ գրելաոճից, փոխարենն ընտրել առավել հասարակ մարդկանց կյանքին առնչվող իրատեսական սյուժեներ, անդրադառնալ ֆրանսիացի քաղքենիների առօրեական կյանքին: Եվ Ֆլոբերն անսաց ընկերների խորհրդին: Սպասելիքներն ավելի քան արդարացան…
19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչ Գուստավ Ֆլոբերի երկերի ժողովածուն գրավել է Ազգային գրադարանի ավելի քան չորս տասնյակ ընթերցողի:

7. Ֆրանց Կաֆկա, «Դատավարություն»

Ազգային գրադարանի շուրջ 40 ընթերցող այս ամիս դարձյալ ընտրել է Կաֆկայի առ այսօր աղմկահարույց համարվող «Դատավարությունը», մի բան, որ անչափ հատկանշական է այս ստեղծագործության համար:
Ֆրանց Կաֆկան, ինչպես պնդում են նրա կենսագիրները, սկզբից գրել է «Դատավարության» առաջին և վերջին գլուխները, այնուհետև մյուս աշխատանքներին զուգահեռ վերադարձել իր այս փիլիսոփայական վեպին, որն ավելի շատ հարցեր է առաջադրում, քան տալիս հարցերի պատասխանները: Եվ դա ինչ-որ առումով հասկանալի է. չէ՞ որ գրողը վեպն սկսել է գրել մարդկության և իր համար անչափ բարդ մի ժամանակաշրջանում. բավական չէր՝ 1914-ի հուլիսին թափ էր հավաքում Առաջին աշխարհամարտը, ի լրումն դրա գրողը չեղյալ է հայտարարում Ֆելիցիա Բաուերի հետ նշանադրությունը: Իր վիճակն այդ ժամանակ Կաֆկան համեմատում է դատապարտյալի կարգավիճակի հետ, իսկ նշանածի քրոջ ներկայությամբ իր եզրափակիչ զրույցը նա բնորոշում է ոչ այլ կերպ, քան՝ «տրիբունալ»:

8. Ուիլյամ Ֆոլքներ, «Շառաչ և ցասում»

Ֆոլքների չորրորդ վեպը Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» հետ կանխորոշեց համաշխարհային գրականության հետագա ընթացքը՝ հիմք դնելով գիտակցության հոսքին և ներքին մենախոսության ոճին: «Այս գիրքը
գրելիս ես սովորեցի կարդալ… Հայացք նետելով «Շառաչ և ցասում»-ին, ես տեսնում եմ, որ այն ինձ համար շրջադարձային էր. նրանում ցասումը զուգակցել եմ փախուստի հետ»,- գրում է Ֆոլքներն իր գրքի չկայացած հրատարակության առաջաբանում: Վեպը թեև դժվարությամբ լույս տեսավ, սակայն բարձր գնահատվեց գրականագիտական և ընթերցողական շրջանում, համաշխարհային գրադարանային սանդղակով 20-րդ դարի 100 լավագույն անգլիալեզու գրքերի շարքում 6-րդ տեղում է:
Ընտանեկան դրամա, բարքերի անկում, տաղանդավոր գրողի նորարարական գրելաոճ՝ համադրություն, որ անվրեպ է գործում: Ազգային գրադարանի մոտ չորս տասնյակ ընթերցող նույն կարծիքին է:

9. Հուսիկ Արա, «Եվ սերը ասաց»

Մեր օրերի լավագույն սիրերգակներից մեկի՝ Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների ժողովածուում տեղ է գտել նաև նրա «Բուրմունքի հիշողությունը» պոեմը: Աստվածաշնչյան Երգ երգոցից ոգեշնչված բանաստեղծը հաճախ սիրած էակին գովերգում է աղոթքի լեզվով ու հնչողությամբ, նրա տողերը զգացմունքների հեղեղ են: Ի դեպ, Հուսիկ Արայի հավատարիմ ընթերցողները, նրանց թվում՝ Ազգային գրադարանի ավելի քան երեք տասնյակ ընթերցող, որոնցից շատերը նաև Ֆեյսբուքում նրա հետևորդներն են, գիտեն, որ բանաստեղծի ֆեյսբուքյան էջի պրոֆիլի նկարը տևական ժամանակ հենց այս ժողովածուի շապիկի նկարն է:

10. Կամիլ Լըմոնյե, «Տղամարդու սերը»

Լըմոնյեի այս ստեղծագործությունն այս ամիս կրկին եզրափակել է մեր գրադարանի ընթերցողների նախընտրած գրքերի տասնյակը: Գուցե այդպես է վիճակված բոլոր այն գրքերին, որոնք այս կամ այն պատճառով (սյուժեի ընտրություն, պատումի կառուցվածք կամ անգամ՝ վերնագիր) հայտնվել են «Արգելված գրքերի» սև ցուցակում, բայց փաստը, որ հնարավոր չէ անտարբեր անցնել այս հրաշալի ստեղծագործության կողքով, անժխտելի իրողություն է: «Զարմանալ կարելի է, թե մարդկային արարածի խորքերում ինչպիսի հզոր փրկարար ուժեր կան, որ կարող են մթագնած հոգին լուսավորել և առաջնորդել դեպի փրկություն: Մեր տարօրինակ անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ և մեր մշտական պահանջը՝ խորհրդանիշներին ապավինելու, ստիպում է մեզ հույսներս դնել գերբնական ուժերի միջնորդության վրա: Բայց իրականում այդ ուժերը մեր մեջ են և գոյատևում են մեր տկարությունների կողքին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}