1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը նախատեսվածի համաձայն անցկացվելու է մայիսի 22-ին

Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը նախատեսվածի համաձայն 
անցկացվելու է մայիսի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը, ինչպես և նախատեսված էր անցկացվելու է այսօր` մայիսի 22-ին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը:

Ռեկտորի միակ թեկնածուն ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն է:

Օրեր առաջ ինստիտուտի ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել բուհի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս:

Մայիսի 21-ին Լիլիթ Արզումանյանը հանդիպեց թատերական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ իր վեցամսյա հաշվետվությունը ներկայացնելու և նրանց հարցերին պատասխանելու նպատակով:

Հանդիպմանը ուսանողների մի մասը պահանջում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանի ինքնաբացարկը, որպեսզի հայտարարվի այլ մրցույթ և այլ թեկնածուներ նույնպես առաջադրվելու հնարավորություն ունենան:

Իրեն ընդդիմացող և իրեն սատարող ուսանողներին լսելուց հետո Արզումանյանն ասաց, որ կխոսի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ և զրույցի արդյունքների մասին կհայտնի բոլորին:

Երևանի նախկին փոխքաղաքապետ, ԵԹԿՊԻ դասախոս Արամ Սուքիասյանն էլ ուշադրությամբ գործընթացին հետևելուց հետո հայտարարեց, որ նոր մրցույթի դեպքում պատրաստ է դնել իր թեկնածությունը:

Ռեկտորի թեկնածուի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Լիլիթ Արզումանյանը, Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը:  Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը մերժում են ստացել Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից այն հիմնավորմամբ, որ նրանց տվյալները  չեն համապատասխանում ինստիտուտի կանոնադրության 29-րդ կետին:

Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, երբ Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]