Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող կիրարկումն էական դեր ունի վիզաների ազատականացման իմաստով. Ղազարյան

Ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող կիրարկումն էական դեր ունի վիզաների 
ազատականացման իմաստով. Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը քննարկեց Հայաստանի և Բուլղարիայի միջև ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Կիրարկման արձանագրությունը հաստատվել է փետրվարի 20-ին, ՍԴ-ն մայիսին որոշել է, որ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխան են Սահմանադրությանը:

«Համաձայնագրի շրջանակում վավերացվող արձանագրությունները նախատեսում են մի շարք պարտավորություններ՝ երկու կողմերի համար: Արձանագրություններով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետընդունման և տարանցման դիմումի ձևերը, հաղորդակցության միջոցները, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը և այլն»,-ասաց Ղազարյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցին՝ նա նշեց, որ դրանք ավելի շատ տեխնիկական փաստաթղթեր են, կանոնակարգում են Եվամիության անդամ երկրների միգրացիոն իշխանություների և Հայաստանի միգրացիոն իշխանությունների միջև հարաբերությունները: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման մասով ռեադմիսիոն համաձայնագրի կարևորությանը՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ այդպիսի ամրագրված նախապայման գոյություն չունի, սակայն միևնույն ժամանակ շեշտեց. «Ակնհայտ է, որ ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության իմաստով»:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]