Apple ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Apple Watch խելացի ժամացույցները։ Մասնավորապես, ընկերությունը ցույց է տվել նորացված Apple Watch Series 6-ը: Դրանց հիմնական ունակություններից մեկը կլինի թթվածնով արյան հագեցվածությանը հետևելու հնարավորությունը: Դա կտևի մոտ 15 վայրկյան: Օգտատերերը կկարողանան հետևել իրենց առողջական վիճակին և տեղեկացումներ ստանալ ցանկացած խնդիրների դեպքում:
Apple- ը համագործակցում է նաև գիտնականների հետ, որոնք ուսումնասիրում են այնպիսի հիվանդությունների բնույթը, ինչպիսիք են ասթման և COVID-19-ը: Մշակողները հուսով են, որ որպես կորոնավիրուսի նշան հնարավոր կլինի օգտագործել թթվածնով արյան ցածր հագեցվածության վերաբերյալ տվյալները:
Նոր ժամացույցը հասանելի կլինի ոսկեգույն, կապույտ, մոխրագույն, սև ու կարմիր գույներով: Նրանց արժեքը ԱՄՆ-ում $ 399 է:
Two new one-piece stretchable bands for the #AppleWatch have debuted at Apple's "Time Flies" event — the Solo Loop, and the Braided Solo Loop. #appleevent https://t.co/UkU1Db5l9u pic.twitter.com/FHcaJcY1C1
— AppleInsider (@appleinsider) September 15, 2020