Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կոնյակ, որով հպարտանալու ենք շուտով

Կոնյակ, որով հպարտանալու ենք շուտով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 11 տարի գործունեություն ծավալելով ՀՀ և միջազգային շուկաներում՝ «Արմենիա Վայն» ընկերությունը շուտով հանդես կգա կոնյակի նոր ապրանքանիշով։

Ազգային ավանդույթներ և միջազգային առաջատար փորձ «Արմենիա Վայն» ընկերության նոր կոնյակում։

«Արմենիա Վայն» ընկերությունն իր գործունեությունն սկսել է  2006 թվականից Արմավիրի մարզում տնկված այգիներից, հասնելով Հայաստանի խաղողագործական շրջաններից մեկը՝ Արագածոտնի մարզ, որտեղ և տեղակայված է գինեգործարանը։ Թերևս քչերին է հայտնի, որ վերջին 10 տարիներին ընկերությունը զբաղվում է ոչ միայն բուն գինեգործությամբ այլ նաև խոշոր ներդրումներ է կատարում կոնյակագործության ոլորտում՝ դառնալով ոլորտի առաջատարներից մեկը։ Ընկերությունը, մշտապես հավատարիմ մնալով սպարողի հանդեպ ազնիվ գտնվելու իր քաղաքականությանը, անցած ողջ 10 տարիների ընթացքում հնացնում և հասունացնում  էր կոնյակը խորը մառաններում և միայն 10 տարի անց է, որ սպառողին կմատուցի 3, 5, 7 և հաջորդ տարի 10 տարեկան կոնյակները։

Հենց այդ առիթով ընկերության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական հեղինակավոր “Appartment 103” մարքեթինգային, դիզայներական  խմբի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվելու են նոր ապրաքանիշի բրենդավորման նախագծով։ Մարքեթինգային դիզայներական գործակալությունն աշխատում է այնպիսի հեղինակավոր ընկերությունների հետ ինչպիսիք են Hennessy, Moët & Chandon, Karlsberg Group, Dolce&Gabbana, Yves Saint Laurent և Lancôme։ Երկու օր շարունակ ընկերությանն այցի եկած մասնագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական կոնյակագործության և գինեգործության հարուստ ժառանգությանը, ընկերության ստեղծման պատմությանն ու ավանդույթներին, զարգացման հեռանկարներին, կոնյակի հնացման գաղտնիքներին և օգտագործման մշակույթին, ծեսին, համտեսման կանոններին։ 

«Միաձուլելով ժամանակակից տեխնոլոգիաները և լավագույն մասնագետների փորձառությունը, ինչպես նաև  Հայաստանի աշխարհագրական և խաղողագործության բացառիկ կլիմայական պայմանները, «Արմենիա Վայն»-ը հայկական կոնկագործության ասպարեզում հանդես կգա նոր ձեռագրով»,- նշեց «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի խորհրդատու  Օլիվյե Շապտը։  Գինեգործարանի տարածքում  6.5 մ խորության վրա՝ բազալտե ժայռի մեջ փորված մառանում և բացառապես ֆրանսիական տակառներում հնացված կոնյակներում ընկերության կոնյակագործները  համատեղել են հայկական բնաշխարհի ժառանգության նրբահամությունն ու ֆրանսիական կոնյակի յուրահատուկ համահոտային առանձնահատկությունները։

Այսպիսով մոտ ապագայում «Արմենիա Վայն» ընկերության կողմից տասնամյա ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում կներկայացվի կոնյակագործության ազգային հարուստ ավանդույթների, միջազգային առաջատար տեխնոլոգիաների և նրբաճաշակ ժամանակակից լուծումների համադրմամբ կոնյակի նոր ապրանքանիշ՝ ամրապնդելով Հայաստանի որպես կոնյակագործության առաջատար երկրի վարկանիշը։

Շատ շուտով հպարտանալու ենք միասին Արմենիա Վայն ընկերության կոնյակներով։ Դեռ ամեն ինչ առջևում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]