Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ռոբերտ Քոչարյանին աջակցություն հայտնել է անձամբ Պուտինը, հետևաբար, մեր դեսպանը ևս դա կարող է անել. Կոլերով

ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախօրեին տեղեկացրեց, որ ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի դեսպանատնից հայտնել էին, որ ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում: Օրերս այդ հանդիպման վերաբերյալ բավականին կոշտ արձագանք էր տվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը նշել էր, որ հանդիպման հանգամանքը չի ողջունում և իր այդ դիրքորոշումը բացատրել էր հետևյալ կերպ. «Ի վերջո, որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։ Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը նշեց՝ ԱԳՆ-ում իրենց աղբյուրը վստահեցնում է՝ Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ-ում որևէ գանգատ չի ներկայացվել. «Եղել է սովորական հանդիպում և զրույց»։

Կոլերովը միևնույն ժամանակ նշեց. «Այն, ինչ հիմա արվում է Քոչարյանի հանդեպ՝ մեր հարաբերությունների վրա բացասաբար կանդրադառնա։ Այն դժգոհությունները, որ արտաբերեց Հայաստանի ԱԺ խոսնակը մեր դեսպանի հասցեին՝ իրավական դաշտից առհասարակ դուրս է։ Ես հասկանում եմ, որ ձեր ԱԺ խոսնակը իրավաբան չէ, բայց իր պաշտոնը ենթադրում է, որ նա պետք է տարրական կանոնները պահպանի»։

Մեր զրուցակիցը շարունակեց. «Երբ նա մեր դեսպանի հետ կապված դժգոհություններ է ներկայացնում, որ նա Քոչարյանի հետ է հանդիպել և ասում, որ Քոչարյանի դեմ գործ է հարուցված և դրա համար չի կարելի նրան հանդիպել՝ նա շատ կոպիտ, ցուցադրաբար, անամոթաբար, սկանդալային կերպով, ես նույնիսկ կասեի՝ բարբարոսաբար խախտում է օրենքի ամենաֆունդամենտալ սկզբունքը՝ անմեղության կանխավարկածը։ Հետո ի՞նչ, որ Քոչարյանի դեմ գործ է հարուցված, վաղն էլ նրա դեմ կարող է գործ հարուցվել, և ի՞նչ։ Մինչև դատարանը մարդուն մեղավոր չճանաչի՝ նա անմեղ է։ Չգիտե՞ք այդ սկզբունքը՝ կոչվում է անմեղության կանխավարկած։ Ձեր մոտ, ինչպես նաև մյուս բոլոր նորմալ երկրներում, դա ամրագրված է Սահմանադրության մեջ։ Հիմա ստացվում է ի՞նչ՝ ԱԺ խոսնակը խախտում է անմեղության կանխավարկա՞ծը, դա սկանդալ է, բարբարոսություն ու ամոթ»։

Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ կարելի՞ է համարել Ռուսաստանի քաղաքական աջակցությունը նրան, Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Առաջին հերթին դեսպանը պետք է հանդիպի բոլոր քաղաքական ուժերի հետ, դա այբուբեն է։ Երկրորդ՝ Քոչարյանին աջակցություն հայտնել է անձամբ Պուտինը, այդ պատճառով մեր դեսպանը ևս Քոչարյանին աջակցություն է հայտնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում