Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Նիկոլ Փաշինյանի հերթական խոշոր տապալումը

Այսօր կառավարությունը հավանություն է տվել Կառավարության ծրագրի նախագծին, որը ներկայացվելու է Ազգային ժողով։ Ներկայացվելու և ընդունվելու է իշխանական մեծամասնության, գուցե նաև մնացյալ ուժերի կողմից։ Ընդունվելու և դառնալու է ծիծաղի առարկա, որովհետև այն, ինչ ներկայացվում է որպես կառավարության ծրագիր, ոչ այլ ինչ է, եթե ոչ բարի ցանկությունների հավաքածու։ Շուրջ 70 էջանոց փաստաթղթում ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեք գտնի 3-4 թվային ցուցանիշից ավելի թվեր։ Կառավարության ծրագրում թվերը բացակայում են, դրանց փոխարեն գերակայում են լիրիկական զեղումները, բարձրագոչ արտահայտությունները, «պետք է», «անհրաժեշտ» է եզրերը։ Կառավարության ողջ ծրագիրը որևէ աղերս չունի ռազմավարության, հայեցակարգի հետ, ինչն ակնկալվում էր կառավարությունից։ Այն ընդամենը տարբեր ոլորտներում ինչ-ինչ քայլեր անելու խոստումների հավաքականություն է՝ առանց հասցեականության, առանց կոնկրետ թիրախների և չափելի ցուցանիշների։

Նշենք, որ կառավարությունը անցած ինն ամիսների ընթացքում արդեն իսկ շեղվել է այն նպատակադրումներից, որոնք ամրագրել է կառավարության ծրագրում։ Օրինակ՝ «Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշները» ներածական մասում գրված է, որ կառավարության համար առանցքային նշանակություն ունեն՝ «ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը»։ Անցած ինն ամիսներին մենք կառավարության կողմից տեսել ենք հակառակը՝ զրո հանդուրժողականություն ցանկացած ընդդիմախոսության, առավել ևս՝ դրա ինստիտուցիոնալ դրսևորումների նկատմամբ, գերպասիվ քաղաքականություն հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների հաստատման ուղղությամբ։

Կամ՝ նույն ենթաբաժնի «Խնդիրներ» հատվածում նշված է. «պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը»։ Ինն ամիս շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են բոլոր արժանիները վանվում պետական կառավարման համակարգից՝ իրենց տեղը զիջելով հեղափոխության նվիրյալներին։ Գործող իշխանությունը կադրային քաղաքականություն է վարում ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ հեղափոխությանը նվիրվածության սկզբունքով։ Պարգևավճարների ու ինքնապարգևատրումների սկանդալից դեռ դուրս չեկած՝ կառավարությունն իր ծրագրի «Խնդիրներ» բաժնում արձանագրում է. «Հանրային ֆինանսների ծախսարդյունավետ կառավարումը, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը…»:

Նշենք, որ կառավարության ծրագրում բացակայում է «Բարեփոխումներ» բաժինը։ Ծրագիր գրողները երևի որոշել են ազնիվ գտնվել և չգրել քայլերի մասին, որոնք չեն իրականացվելու։ Փոխարենը տարբեր ենթաբաժիններում կան նպատակադրումներ, որոնք պայմանականորեն կարելի է բարեփոխումներ անվանել, ինչպես, օրինակ, առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը «Առողջապահություն» հատվածում կամ ավտոմեքենաների տեխզննման էլեկտրոնային կտրոնների ներմուծումը «Տրանսպորտ» բաժնում։

Պաշտպանության բնագավառում կառավարությունը սահմանափակվել է անվտանգության ու բանակի մարտունակության բարձրացման մասին ընդհանուր ձևակերպումներով։ Որոշակի նորարարություն կարելի է համարել այս հատվածը. «Անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում են մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը»։ Կրկին ընդհանուր ձևակերպումներ են, բայց դա կարելի է արդարացնել գաղտնիության պարագայով։ Ներքին անվտանգության հատվածում որևէ նոր դրույթ չկա, եթե այդպիսին չհամարենք այն, որ «Կառավարության համար առանձնահատուկ նշանակություն ունի անհատի, հասարակության ու պետության անվտանգության ապահովումը կիբեռտիրույթում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այդ հարցում կառավարությունն առավել քան ազնիվ է գտնվել։ Առաջին տեղում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում անդամակցության արդյունավետության բարձրացման մասին դրույթներն են, որոնց հաջորդում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ հարաբերությունների զարգացման մասին ընդհանուր ձևակերպումները։ Ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում, սակայն, կա ուշագրավ ձևակերպում՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. «Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը»։ Նշենք, որ կառավարության ծրագրում անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին, փոխարենը կա անորոշ ձևակերպում խնդրի հանգուցալուծման գործընթացին ԼՂ-ին մասնակից դարձնելու մասին. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Համապարփակ գործընկերության մասին համաձայնագրին, ապա դրա մասին կառավարության ծրագրում գրված է ընդամենը մեկ նախադասություն. «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրա¬պետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ»։ Այդքանը։ Ի հեճուկս կանխատեսումների, որ ԵՄ-ի հետ համաձայնագրին կարող էր առանձին ենթաբաժին նվիրվել Կառավարության ծրագրում։

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը նախատեսում է. «Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և այս առումով ամրապնդել միջազգային համագործակցությունը»։ Կրկին ոչ մի ցուցանիշ, ոչ մի չափողականություն։

Կառավարության ծրագրի ընթերցման ժամանակ ենթագիտակցորեն թվում էր, թե չափելի ցուցանիշներ կլինեն սոցիալ-տնտեսական, ներդրումների, զբոսաշրջության ոլորտներին վերաբերող բաժիններում։ Ոչ, չկան այդպիսիք։ Եթե, իհարկե, այդպիսին չհամարենք նշված ձևակերպումը. «Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»: Քանի՞ տոկոսային կետով, քանի՞ տասնյակ հազար քաղաքացիով՝ նման հարցերի պատասխաններ կառավարության ծրագրում չկան։ Կառավարությունը նախատեսում է «էապես նվազեցնել» աղքատությունը և վերջ։

Նույնը վերաբերում է նաև կենսաթոշակների բարձրացմանը։ Բոլոր նրանք, ովքեր կառավարությունից թվեր էին սպասում, կարող են իրենց խաբված զգալ. «Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։ Բարեփոխվելու է նաև կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում»։ Կենսաթոշակները բարձրացվելու են պարբերաբար ու առաջանցիկ տեմպերով։ Ի՞նչ պարբերականությամբ և որքանո՞վ՝ էական չէ։

Նույնը վերաբերում է գործազրկությանը. ո՛չ մի ցուցանիշ, ո՛չ մի թիվ. «Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը»:

Կառավարության ծրագրում հանդիպող եզակի թվերից մեկը վերաբերում է ՀՆԱ-ի աճին. «Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտե¬սությունը պետք է աճի բարձր տեմպերով՝ ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս…»։ Հասկանալի՞ է։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով։ Հիրավի հուժկու հակահարված բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե տնտեսությունը պետք է աճի ցածր տեմպերով։

Թվային մի ցուցանիշ կա նաև արտահանմանը վերաբերող հատվածում։ «Ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի»:

Տպավորություն է ստեղծվում, որ կառավարության ծրագիրը գրել են առավելապես բանասերները, որոնց առջև խնդիր է դրվել հնարավորինս գեղեցիկ ձևակերպումներով փոխհատուցել կոնկրետության բացակայությունը։

Խնդիրը, սակայն, միայն թվերի, չափելի ցուցանիշների բացակայությունը չէ։ Խնդիրն այն է, որ Կառավարության ծրագրի այս նախագիծը որևէ ռազմավարական, հայեցակարգային հենք չունի, չի պատասխանում այն հարցերին, թե ինչպիսի՞, ի՞նչ մոդելի տնտեսություն է ունենալու Հայաստանը առաջիկա հինգ տարիներին, համաշխարհային ի՞նչ դիրքավորում է ունենալու Հայաստանը հինգ տարի անց։

Բոլոր նրանք, ովքեր գրել են այս ծրագիրը, հերթական ծանր հարվածն են հասցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նման ծրագիր ներկայացնելը նրա հերթական տապալումն է լինելու։ Հերթականը՝ կադրային քաղաքականության, ծրագիր գրողների անկարողության պատճառով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում