211652_close_icon
views-count37065 դիտում article-date 09:50 11-01-2019

700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների փաստը. Վահագն Հարությունյան. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը: Ըստ գործի նյութերի՝ Մարտի մեկի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում: [url=https://news.am/arm/news/490030.html?fbclid=IwAR1G7pVGAjvLWTSR-1VH7ayB-OuUBcDd_diY51OO06AH2vQ_0Kly7oJPIg8]NEWS.am[/url]-ի հետ հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը խոսել է իրեն վերագրվող նոր մեղադրանքների, դատարանի կողմից Ամանորի նախօրեին երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու, Մարտի մեկի գործի բացահայտման, Հայաստան վերադառնալու և այլ հարցերի շուրջ: [b]Ծանո՞թ եք Ձեզ վերագրվող նոր մեղադրանքներին. արդյոք ընդունու՞մ եք դրանք: [/b] Նոր մեղադրանքն ինձ համար զարմանալի չէ, գրեթե նախորդի կրկնությունն է՝ որոշակի խմբագրմամբ: Մեղադրանքում նույն քաղաքական ձևակերպումներն ու գնահատականներն են: Սա շարունակությունն է իմ նկատմամբ իրականացվող հետապնդման, սա ընդհանուր աղերս չունի արդարադատության կամ քրեական դատավարության հետ: Պարզ է, որ չեմ ընդունում այդ մեղադրանքները. դա շատ վատ կազմակերպված սցենար է, վատ կազմակերպված թատրոն, որի նպատակը մեկն է՝ ստեղծել արհեստական աղմուկ, արհեստական հետապնդման հիմքեր: [b]Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքները ե՞ւս առնչվում են «Մարտի մեկի» գործին: [/b] Այո, պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է փամփուշտներ կեղծելուն, որին զուգահեռ իբրև ինչ-որ փաստաթղթեր են կեղծվել և այլն: Երկրորդ մեղադրանքը վերաբերում է բռնությունների գործադրմանը: Բռնություն գործադրելու մասով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել դեռևս 2018թ. օգոստոսին: Այն անձը, ում նկատմամբ իբրև թե ես բռնություն եմ գործադրել, հարցաքննվել և ցուցմունքներ է տվել դեռևս օգոստոսին. խոսքը «Մարտի մեկի» գործի շրջանակներում դատապարտված Արամ Բարեղամյանի մասին է. իր խիղճն իր հետ: Այն, որ ի սկզբանե որոշում էր եղել ինձ մեղադրելու, ակնհայտ է: Երբ համոզվեցին, որ փամփուշտների կեղծման մեղադրանքն, ըստ էության փլվել է, իսկ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կալանքի հիմնավորվածությանն անդրադարձավ, քրեական հետապնդումը լիարժեք շարունակելու և իրենց նպատակին հասնելու համար ստիպված գնացին մեղադրանքը բռնությունների մասով լրացնելու ճանապարհով: Փորձեր են արվել ոչ միայն Մարտի մեկի գործով անցնող անձանց նկատամամբ ենթադրյալ բռնությունների դեպքերը բացահայտել, այլև իմ աշխատած տարիներին քննված քրեական գործերով: Այն աստիճանի էին ստորացել, որ պատրաստ էին նաև օգտագործել հանցագործների ակնհայտ սուտ ցուցմունքներ, բայց կարծես թե այդ խայտառակությունից հետ կանգնեցին: [b]Խոսքը քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործի մասի՞ն է: [/b] Այո, սակայն այդ գործն առավել քան ապացուցված և հիմնավորված է, և այդ գործով ինչ-որ բան խոսելն ուղղակի անբարոյականություն է, քանի որ այդ գործով կատարվել է ահռելի մեծ ծավալի քննություն: [b]Հնարավո՞ր է երկու նոր դրվագներով Ձեզ որպես մեղադրյալ ներգրավվելը հետևանքն է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ձեր կողմից վերջերս հնչեցրած կոշտ գնահատականների: [/b] Այն, որ մեղադրանքն անձնավորված է, դա միայն Սասուն Խաչատրյանով պայմանավորված չէ: Միայն նա չէ այս ամենը որոշում, շատ բաներ ուղղակի թելադրում են նրան, և այդ որոշումները նաև գրած տալիս են: Իմ վրդովմունքը Սասուն Խաչատրյանի խամաճիկ լինելուց է, որ առանց մտածել՝ անում են քայլեր, որոնց համար վաղը, չգիտեմ, ոնց են պատասխան տալու: [b]Այս ընթացքում Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալու խոստման դիմաց դադարեցնել ձեր նկատմամբ քրեական հետապնդումը: [/b] Նման առաջարկներ եղել են թե՛ մինչ ինձ մեղադրանք առաջադրելը, և թե՛ դրանից հետո: Այս ընթացքում էլ կրկին առաջարկ եմ ստացել իրենց ցանկալի արդյունքների կամ վարկածի վերաբերյալ ցուցմուքններ տալու, որպեսզի խուսափեմ հետագա հետապնդումից: Սակայն պատասխանները եղել են միանշանակ և շատ կոշտ: [b]Տեղյակ եղե՞լ եք ՀՔԾ-ի կողմից ձեր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուց: [/b] Դեկտեմբերի 30-ին դատարանը գաղտագողի որոշում է կայացրել, առանց իմ պաշտպանի մասնակցության, ինչը պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է: Իմ նկատմամբ առաջին կալանքի որոշումից անցել է երկու ամիս, և չկա որևէ հիմնավոր կասկած, որ ես փորձ եմ արել խոչընդոտել քննությանը, ներազդել վկաների վրա, իրականությանը չհամապատասպանող տվյալ ներկայացրել կամ ապացույց կեղծել: [b]Տպավորություն է, որ դուք թաքնվում եք քննությունից: [/b] Ես քննությունից չեմ թաքնվում, չեմ թաքնվել և չեմ թաքնվելու: [b]Այս ընթացքում վարույթն իրականցնող մարմինը փորձ արե՞լ է կապ հաստատել ձեզ հետ: [/b] Իրենք փորձ չեն արել, ես էլ նորից փորձ չեմ արել, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, դրա կարիքը չկա, քանի որ տեսնում եմ նրանց որդեգրած քաղաքկաանությունը, գործելաոճը, և նրանց հետ ինչ-որ հարց քննարկելու առիթ չեմ տեսնում: [b] Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը: [/b] Անհիմն մեղադրանքին հապճեպ էլ ավելի անհիմն մեղադրանք ավելացնելը վկայում է այն մասին, որ ՀՔԾ-ն, պարոն սուպեր Սասունի գլխավորությամբ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, ցանկացած ծավալի ապօրինության: [b]Կարելի՞ է ասել, որ այսօր Մարտի մեկի գործը լիովին բացահայտված է: [/b] Ի՞նչ ասել է բացահայտել կամ ի՞նչն ենք ուզում բացահայտել: Այս գործով ժամանակին ահռելի ծավալի քննություն է կատարվել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/490030.html?fbclid=IwAR1G7pVGAjvLWTSR-1VH7ayB-OuUBcDd_diY51OO06AH2vQ_0Kly7oJPIg8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր