Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ղարաբաղի հարցում Քոչարյանը ունեցել է ամենապարտվողական կեցվածքը

Ղարաբաղյան հակամարտության շուրջ ներքին խմորումներն ու քննարկումները ոչ մի կերպ չեն դադարում։ Այս պարագայում դժվարանում ենք տեղաշարժերն այս նույնիսկ ներքաղաքական անվանել, քանի որ իրականում գործ ունենք մարգինալ փոքրիկ զանգվածների հետ, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի շահարկման ճանապարհով փորձում են պղտորեն ներքաղաքական իրավիճակը։

Ակնհայտ է, որ այդ մարգինալ զանգվածների հետևում թաքնված են Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Երկրորդ նախագահը մեծ քաղաքականություն վերադառնալու ակնկալիքով փորձում է հանգրվանել ազգայնականության ու ծայրահեղ աջ գաղափարական հոսանքների տիրույթում՝ ազգայնական դեմագոգիան ու հայրենասիրական պոպուլիզմը դիտարկելով հաջողության հասնելու առաջնային գործիքներ։ Ու այս նպատակով նա իր շուրջն է համախմբել ազգայնական մարգինալ խմբակների ու շովինիստական լոզունգներով հանդես եկող բազմաթիվ անհատների։ Իհարկե, մեծ դեր են խաղացել խոշոր հոնորարները, քանի որ ազգայնական դեմագոգիան անվճար չի լինում։

Բայց գոնե առողջ դատող ու բանական մարդկանց համար պարզից էլ պարզ է, որ Քոչարյանը կապ չունի ազգայնականության հետ։ Հոգու խորքում երկրորդ նախագահը կոսմոպոլիտ է՝ աշխարհի քաղաքացի ու թքած ունի ազգային բոլոր արժեքների վրա։ Ազգայնականությունն ու հայրենասիրությունը ընդամենը հանդերձանքներն են, որոնք Քոչարյանի կողմից օգտագործվում են քաղաքական պատեհությունից ու նպատակահարմարությունից ելնելով։

Չնայած ես գաղափարական խնդիրներ ունեմ ազգայնականության հետ, բայց հանուն արդարության չեմ կարող չփաստել, որ այդ գաղափարական հոսանքի առաջնային բնութագրող հատկանիշներից մեկը հակագլոբալիզմն է։ Արդյո՞ք երկրորդ նախագահը հակագլոբալիստ է։ Երիցս ո՛չ։ Հակագլոբալիստ ազգայնականը պետության ազգային հարստության մի զգալի ու էական մասը «գույք պարտքի դիմաց» գործարքով չէր զիջի Ռուսաստանի Դաշնությանը։

Քոչարյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հանրահավաքներ են կազմակերպում՝ պնդելով, թե Արցախին վտանգ է սպառնում, Փաշինյանի կառավարությունը հանձնում է հողերը և այսպես շարունակ։ Բայց սա ամենը չէ։ Երկրորդ նախագահի կողմնակիցները մտահոգություն են հայտնում այն հարցի շուրջ, իբրև թե կառավարող ուժը Ադրբեջանի հետ փորձում է բանակցել «հող խաղաղության դիմաց» սկզբունքի շուրջ, կամ էլ փորձում է հակամարտությունը կարգավորել «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագրով։ Ահա այսպիսի աբսուրդային մտքեր են հնչում այդ հանրահավաքների ժամանակ։

Ես միշտ համոզված եմ եղել, որ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ Հայաստանի ղեկավարներին «հող հանձնողի» պիտակ կպցնողները, խնդիրներ են ունեցել ինտելեկտի, բանականության ու բարոյականության հետ, զուրկ են եղել քաղաքական մտածողությունից, չեն հասկացել իրենց շրջապատող աշխարհի էությունը, այդ մարդիկ պարզապես չեն հարգել Հայաստանի Հանրապետությանն ու հայաստանցիներին։ Որևէ պատասխանատվություն չեն ունեցել մարդկանց առջև։

Ես միշտ այս համոզմունքն եմ ունեցել, քանի որ մոլորակի վրա իր գոյության իրավունքը պաշտպանող փոքրիկ պետությունը չի կարող ապրել հող հանձնողների ու չհանձնողների զավեշտալի, ինչու չէ նաև հիմար մրցակցության համատեքստում։ Այսինքն՝ նույնիսկ ամենաոխերիմ քաղաքական հակառակորդին հաղթելու նպատակով չի կարելի շահարկել Ղարաբաղի հարցը։ Դա Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի հարցը չէ, դա ամբողջ հայ ժողովրդի հարցն է, չի կարելի այն մանրադրամ դարձնել։

Բայց Քոչարյանն ու նրա կողմնակիցները չեն հասկանում այս կարևոր նրբությունն ու դժվար էլ հասկանան, դե վերևում նշեցի, որ երկրորդ նախագահը աշխարհի քաղաքացի է ու թքած ունի ազգային հարցերի վրա։

Այսպիսի պայմաններում Քոչարյանին ստիպված ենք պատասխանել Քոչարյանի ոճով։ Այլ պարագայում նմանատիպ քայլի չէինք դիմի, բայց այլ ելք չի մնում, քանի որ հանրահավաքի նացիոնալիստ հռետորները փորձում էին մոլորեցնել ու խաբել ժողովրդին։

Պետք է փաստենք, որ ղարաբաղյան հիմնախնդրում Հայաստանի բոլոր չորս ղեկավարներից ամենապարտվողական կեցվածքն ունեցել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում Ղարաբաղի և Հայաստանի շուրջ այդքան վտանգավոր տեղաշարժեր չեն արձանագրվել, որքան՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սերժ Սարգսյանի անունը հատուկ եմ շեշտադրում, որպեսզի պահպանենք խնդրո առարկայի քննարկման օբյեկտիվությունն ու զերծ մնանք իմ ու առաջին նախագահի գաղտնի ու դավադիր կապի վերաբերյալ շահարկումներից։

Անցնելով առաջ՝ նշենք, որ Քոչարյանի առաջին կոպտագույն սխալը բանակցություններից Ղարաբաղին դուրս մղելն էր։ Երկրորդ նախագահը արտաքին աշխարհում իր դիրքերն ամրապնդելու ու լեգիտիմություն ստանալու նպատակով հայտարարեց, որ այսուհետ ինքը բանակցելու է և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի անունից։ Այսինքն՝ հանուն մանր քաղաքական խնդրի լուծման, նա Ադրբեջանին զիջեց այդ կարևորագույն խաղաքարտը։

Հիշեցնենք, որ մինչ այդ Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմի կարգավիճակ ուներ։

Քոչարյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը բանակցել է «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագրի շուրջ։ Այսինքն՝ ստորագրել մի փաստաթղթի տակ, որի համաձայն ԼՂ-ն ու Ադրբեջանը պետք է ձևավորեին մեկ ընդհանուր պետություն։ Նշենք, որ հիմա հենց այս նույն մահացու մեղքի մեջ Փաշինյանին մեղադրում են Քոչարյանի վարձու կողմնակիցները։ Երևի թե նրանք մոռացել են, որ 1998-ին հենց երկրորդ նախագահն է գնացել այդպիսի քայլի։ Բարեբախտաբար, կարգավորման այս ծրագիրը մերժվել է Ադրբեջանի կողմից։

Եկանք հասանք Քի Վեսթին, երբ ՀՀ երկրորդ նախագահը համաձայնել էր Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Պատկերացնո՞ւմ եք Հայաստանն առանց Իրանի հետ կապի ու ընդհանրապես առանց Մեղրու շրջանի։

Կարգավորման այս վերջին պլանի քննարկումներին մասնակցելն արդեն իսկ պետք է բավական լիներ, որպեսզի Քոչարյանը քաղաքական դիակ դառնար։

Ի դեպ, Վարդան Օսկանյանը, որը Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում ՀՀ արտաքին քաղաքականության գաղափարախոսն ու ճարտարապետն էր, իր հայտարարություններում ու հարցազրույցներում բազմիցս խոսել է փոխզիջումների անհրաժեշտության ու կարևորության մասին։ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթի ստեղծողներից մեկն էլ հենց ՀՀ արտգործնախարարն է։ Ինչպես գիտենք, այդ փաստաթղթում հստակ ամրագրված է տարածքների վերադարձի սկզբունքը։ Հետաքրքիր է, Փաշինյանին հող հանձնելու մեջ մեղադրողները սրա մասին ինչո՞ւ չեն խոսում։

Ես ամենևին էլ չեմ փորձում Ռոբերտ Քոչարյանին կշտամբել այս ամենի համար։ Հասկանալի է, գործ ունենք բանակցությունների բարդ ընթացքի հետ, որտեղ ամեն տարբերակ էլ կարող է քննարկվել։ Ի վերջո սա պետություն է և ոչ թե մանկապարտեզ։ Ես պարզապես փաստերն եմ արձանագրում, որոնք հստակ հիմնավորում են իմ այն տեսակետը, որ Քոչարյանը Ղարաբաղի հարցում Հայաստանի ամենաթույլ ու պարտվողական ղեկավարն է եղել։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագիր չի քննարկվել։ Ընդհակառակը, առաջին նախագահը միշտ դեմ է եղել կարգավորման համանման ծրագրին ու ամեն ինչ արել է, որպեսզի բացառվի ԼՂ-ի ու Ադրբեջանի ընդհանուր պետություն ձևավորելու հավանականությունը։ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն էլ ասվածի վառ օրինակն է։
Ներկայումս Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է ուղղել ու շտկել Ռոբերտ Քոչարյանի մեծագույն բացթողումը, այն է՝ Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղան։ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ինքը չի կարող բանակցել Ղարաբաղի անունից։ Իսկ հող հանձնելու ու փոխզիջումների մասին նույնիսկ խոսք էլ չի գնացել, ընդհակառակը՝ Փաշինյանը պնդում է, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է փոխզիջումների գնալու պատրաստակամություն հայտնի։

Բայց հստակ ու կոնկրետ հայտարարություններն այս, կարծես թե, բավական չեն։ «Քոչարյանական գվարդիայի» քարոզիչները տեղեկատվական պատերազմ են հայտարարել ու զբաղված են ժողովրդին մոլորեցնելով ու խաբելով։ Նրանք խաղում են մարդկանց ամենանուրբ հայրենասիրական զգացմունքների հետ՝ հստակ գիտակցելով, որ հետևանքները կարող են ողբերգական լինել։ Այո՛, Ղարաբաղի հարցի շուրջ սանձազերծվող ազգայնական դեմագոգիան ու պոպուլիզմը, սուտն ու կեղծիքը հղի են լուրջ վտանգներով։

Քարոզիչները Փաշինյանին մեղադրում են բոլոր այն մահացու մեղքերի մեջ, որոնք ժամանակին կյանքի են կոչվել Քոչարյանի կողմից՝ մոռանալով, որ հենց երկրորդ նախագահն է Ղարաբաղի հարցում ամենապարտվողական կեցվածքով Հայաստանի առաջնորդը։ «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագրից, Մեղրին փոխանակելու պատրաստակամությունից ու Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս մղելուց հետո, պարոն Քոչարյանը գոնե մի փոքր բարոյականություն ու կոռեկտություն պետք է դրսևորեր։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ բարոյականություն, այդ մարդը սկսել է հանդես գալ Ղարաբաղի հարցում անզիջում կեցվածք ունեցող ու հող չհանձնող առաջնորդի կեղծ ու հորինված կերպարով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում