Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Մեծ տհաճություն է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման խեղկատակներին վերադարձնելը

Տարեսկզբին մշակութային ոլորտում հեղափոխություն անելու փորձեր արեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ Նա ցանկանում էր Կոնստանտին Օրբելյանին ազատել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ թողնելով նրան միայն մեկ պաշտոն, փոխել որոշ թատրոններում իրենց պաշտոնավարման ժամկետը լրացած տնօրեններին, մշակույթի գործիչների, ստեղծագործողների համար ստեղծել պետական դրամաշնորհային քաղաքականությունից օգտվելու մրցակցային պայմաններ։ Ցավոք, Նազենի Ղարիբյանի նախաձեռնությունները հանդիպեցին կոշտ դիմադրության հենց մշակութային գործիչների կողմից, և նա լքեց փոխնախարարի պաշտոնը։

Առկախ մնաց այն հարցը, թե ինչը պետք է փոխել, ինչպես՝ անտեսելով պահպանողականությամբ հայտնի և նախկին ռեժիմին հլու-հնազանդ ծառայած մշակութային գործիչների դժգոհությունը։

Արձակագիր, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Ամանորին նվիրված երգի պատվերի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ոգևորված գրառմանը՝ նախկին իշխանության կողմից փայփայված մի արվեստագետի հետ (դերասան Միքայել Պողոսյանին) հանդիպման առթիվ։ Ըստ մեր զրուցակցի՝ սա մի օրինակ է, որ ցույց է տալիս՝ իշխանությունները չեն գիտակցում արժեքային հեղափոխության հարցում իրենց պատասխանատվությունը։

«Իշխանությունները չեն գիտակցում, որ եթե մենք, որպես հարկատու, իրենց վճարում ենք, որպես հեղափոխական իշխանություն, ինչ ենք իրենցից սպասում։ Եթե Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման խեղկատակներին վերադարձնում են տարբեր ուղիներով, արժեզրկում են նախորդ քսան տարվա մշակութային դիմադրությունը, քրեապետական, թալանչիական համակարգի հետ համագործակցելը մերժման նշանակությունը»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը։

Արձակագիրը նշում է, որ երբ հետևում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքին, տեսնում է դեպքեր, երբ նրանք անկեղծորեն չարչարվում, ջանք են թափում, բայց երբ հերթը հասնում է մշակութային ոլորտին, շոու բիզնեսի ներկայացուցիչներից են գործընկեր ընտրում։

«Երևի ընկերություն չեն արել նախկինում էնպիսի արվեստագետների հետ, որոնք նորարարություն են բերում, տեղյակ են համաշխարհային զարգացումներին, զարգացած երկրներում հաստատված բարձր չափանիշներին, որոնք հիմնված են մշակույթի պատմության գերազանց իմացության վրա, վերաիմաստավորման ու զարգացման վրա։ Ողջունելի է, երբ վարչապետն արձագանքում է կենցաղային մակարդակի խնդիրներին, ինչպես օրինակ՝ աղբ թափելն ու ավելորդ ճոխությունները տոն օրերին։ Բայց երբ կառավարական և քաղաքային մակարդակով միջոցառումներ են լինում, մենք տեսնում ենք ճաշակի բացակայություն կամ ոչ էական փոփոխություններ։ Հիանալի է, որ դասական երաժշտությանը տեղ է տրվում, բայց ընդհանուր առմամբ միջակություններ կամ նախկին իշխանությունների խնջույքների «զարդերն» են առաջ մղվում,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը։
Արձակագիրը կարևոր խնդիր է համարում, որ այսօր ժամանակակից արվեստը, գրականությունը չի շրջանառվում։ Ըստ նրա՝ գրադարաններում պետք է կազմակերպել ժամանակակից գրականության ընթերցումներ, հանդիպումներ գրողների, երաժիշտների, արվեստագետների հետ։ Նույնը՝ բուհերում։ Որ քաղաքացու, հատկապես ապագա քաղաքացու մտահորիզոնը ընդլայնվի, տաշի-տուշիների ու մեյմունությունների շրջանակից դուրս գա։

Նրա կարծիքով՝ այլապես փոքր բիզնեսն էլ մի քիչ կծաղկի, ու տնտեսությունը, երկիրը ստագնացիայի մեջ կընկնի, որովհետև արժեքային հեղափոխություն չի լինի. թե պետական, թե մասնավոր կապիտալը, որ մնում է նախկին իշխանությունների հովանավորյալների ձեռքում, կուղղվեն սպառողական հասարակության «պատվերին»։

Վահրամ Մարտիրոսյանը հիասթափված է նաև, որ դեռ չեն փոխվել պատմության դասագրքերը, որոնցում պետք է ձևավորվեն աշխարհայացքային և փիլիսոփայական մոտեցումներ, ընդ որում՝ աշակերտների անկախ մտածողությունը զարգացնելու, սկզբնաղբյուրների հետ աշխատելու հմտությունը զարգացնելու շնորհիվ։

«Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները, բազում գործուղումները պետք է ընկալելի, ընդունելի լինեն մեկ երրորդի չափով աղքատություն ունեցող երկրում։ Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ իրենք հետագայում լինելու են ապահովված մարդիկ՝ իրենց էսօրվա պաշտոնը, կարգավիճակը բարձրացնելու է իրենց պահանջվածության աստիճանը աշխատանքի շուկայում։ Նույնիսկ անհարմար է ասելը, որ էդ մարդիկ պետք է հրաժարվեն պարգևավճարներից ոչ թե երկրին ծառայելու, այլ անձնական շահ հեռանկարի համար, բայց դա էլ իրենց տեղը մտածենք, որ էսօրվա «զրկանքների» դիմաց իրենք ապագայում տասնապատիկ ավելի փոխհատուցում ստանան»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է մեդիային, ապա Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ այնտեղ ատելության մթնոլորտը բարձրակետին է հասել 2019-ին, և վիճակը կտրուկ միջամտություն է պահանջում։
«Ցանկացած հայհոյանքի, վիրավորանքի համար պետք է պատժվեն էն ԶԼՄ-ները, հարթակները, սոցիալական ցանցերը, որոնք դրանք տարածում են։ Խոսքը վերաբերում է նաև օգտատերերի մեկնաբանություններին։ Ես պատկերացնում եմ, որ պատիժները պետք է սահմանի հատուկ ստեղծված անկախ մարմինը՝ երկրաչափական պրոգրեսիայով աճող տուգանքների միջոցով։ Դա ոչ մի առնչություն չունի խոսքի ազատության սահմանափակման հետ. վիրավորված արժանապատվությամբ քաղաքացին վատ քաղաքացի է՝ նա կամ նվաստացած-նեղված-համակերպված է ապրելու, կամ մղվելու է վրեժ լուծելու»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում