1244 դիտում
16:16 15-01-2022
Ալմաթիում անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 2402 մարդ
Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու: Այս մասին հայտնում է Tass-ը:
«Հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 2402 մարդ, առգրավվել է 79 միավոր ատրճանակ և 3976 զինամթերք»,- հայտնել են իրավապահ մարմիններից:
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:
Հունվարի 13-ից սկսվել էր Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը:

Նմանատիպ նյութեր
3170 դիտում
12:22 17-04-2018
Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2 անձինք. ՀՔԾ
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
451 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա