Օրբելյանը Խվորոստովսկու հիշատակի համերգ կկազմակերպի հայտնի աստղերի մասնակցությամբ

Օրբելյանը Խվորոստովսկու հիշատակի համերգ կկազմակերպի հայտնի աստղերի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մեծ համերգ կկազմակերպի՝ նվիրված նոյեմբերի 22-ին վախճանված հանրահայատ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին: Ըստ նրա, համերգին կմասնակցեն օպերային արվեստի համաշխարհային աստղեր:

«Դեռ չգիտեմ, թե կոնկրետ ինչ է լինելու, քանի որ նոր ենք ստացել այդ տխուր լուրը, սակայն, հստակ կարող եմ ասել, որ դա ինչ-որ տեղային բնույթի, շարքային միջոցառում չի լինի»,-ասել է Օրբելյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Միջոցառումը հստակ և լուրջ մակարդակով կկազմակերպվի և կյանքի կկոչվի, կհրավիրվեն Դմիտրիի բոլոր գործընկերները, նրա հիանալի ընկերները, համաշխարհային կարգի երգիչները, որոնք ելույթներ են ունեցել նրա հետ աշխարհում, Մետրոպոլիտեն օպերայում: Դա անպայման վիթխարի իրադարձություն է լինելու, կա այդպիսի գաղափար»,-ասել է նա:

Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է Դմիտրի Խվորոստովսկին: 2015-ի հուլիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ի հաղթանակը BBC-ի հեռուստատեսային Աշխարհի երգիչ մրցույթում, որտեղ նա արժանացավ Լավագույն ձայն տիտղոսին և ստացավ գլխավոր մրցանակը:Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում:

Ընթերցեք նաև.Օրբելյան. Խվորոստովսկին եզակի անձնավորություն էր՝ ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000%-ով

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---