Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Սխալներ հարաբերություններում, որոնք կատարում են բոլոր կանայք

21:09, 7 նոյեմբերի

Բարոյախրատություն

Կանանց ամենատարածված սխալներից մեկը շատախոսությունն է։ Կինը չի կարողանում պարզապես պատմել իր վատ տրամադրության պատճառի մասին, նա սկսում է բարոյախրատական դատողություններից։ Կինը կարող է մեքենայում ամուսնու կողքին նստած ամեն մի մանրուքի համար երկարաշունչ խրատներ կարդալ, իսկ տղամարդու ուղեղը դրանից «պայթում է»։ Իսկ հետո զույգը տուն է գալիս, ուտում, սեքսով զբաղվում, իսկ առավոտյան ամեն ինչ նորից է սկսվում։

Ծայրահեղություններ

Երկրորդ սխալը՝ կանայք միշտ ծայրահեղությունների մեջ են ընկնում ՝ «կատարյալ հասանելիություն» կամ «կատարյալ անառիկություն»։ Հոգեբանները նշում են երկու կարեւոր պահեր՝ եթե կինը միշտ հասանելի է իր զոգընկերոջ համար, անկախ վերջինի վարքագծին, ապա նրա կարեւորությունն ու նշանակությունը նվազում են՝ թե զուգընկերոջ, թե հենց իր համար։

Իշխանություն

Եթե կինը զբաղեցնում է ղեկավարի կամ խիստ «մայրիկի» դեր, տղամարդը նրա նկատմամբ սեռական հետաքրքրությունը կորցնում է։ Սիրո համար «մայրիկը» գուցե եւ հարմար է, իսկ, ահա, սեքսի համար՝ դժվար թե։
Կինը պետք է կարողանա իր մեջ համադրել թե «մայրիկի», թե «դեռատի աղջկա» դերերը, որպեսզի ստացվի հանգիստ, հավսարակշռված, ճկուն կին։ Կինը պետք է սովորի հասկանալ իր զգացմունքները, որպեսզի զգա հանգստություն ու ուրախություն։ Նա պետք է գտնի այդ վիճակին հասնելու միջոց։

Երեխայի մոտ քնքշանքի դաստիարակության բացակայություն

Վաղ տարիքում աղջիկները կարող են մոտենալ հորը ու դրսեւորել քնքշանք։ Եթե նրանք վարքագծի նման մոդել դրսեւորեին մեծ տարիքում, տղամարդիկ անտարբեր մնալ չէին կարողանա։ Վարքագծային այդ մոդելը տարիքի հետ կանանց մոտ վերանում է, մանավանդ երբ կինը մի քանի անգամ անհաջող հարաբերությունների փորձ է ունենում։

Դրա համար էլ ամուսանանալուց ու երեխաների ծնվելուց հետո կանայք երեխայի մոտ այլեւս չեն դաստիարակում քնքշանքի զգացմունք ու դա ճիշտ չէ։ Անհրաժեշտ է ընդունել երեխայի զգացմունքները, երբեք չասել, որ նա մանրուքի համար է տխրել կամ արտասվել։ Կարեկցեք նրան, խոսեք նրա հետ, ասեք, որ դուք էլ նրա նման կլացեիք այդ իրավիճակում։ Երեխային անհրաժեշտ է իմանալ, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որ դուք միշտ կաջակցեք իրեն։ Ու ոչ մի խրատներ կամ պայմաններ։ «Ես կաջակցեմ քեզ, մի անհանգստացիր, բայց, օրինակ, ես քո տարիքում ․․․». նման բաներ ասել չի կարելի։

Դուք տղամարդուն թույլ չեք տալիս խոսել

Անհրաժեշտ է տղամարդուն խոսելու հնարավորություն տալ։ Տղամարդը նախընտրում է մենակ կառուցել իր ծրագրերը՝ դրանք կնոջ հետ չքննարկելով։ Բայց կինն ուզում է, որ տղամարդը պատմի ամեն ինչ իր մասին։ Նրան պետք են խոսակցությունները, տղամարդու սերը, իրենց երջանկությունը զգալու համար։

Խնդիրն այն է, որ կինը բոլոր դրվագները մի կույտի մեջ է գցում, որպեսզի տեսնի ընդհանուր պատկերը, իսկ, ահա, տղամարդու համար այդ ընդհանուր պատկերը միանգամից հասկանալի է։ Երբ կինը նոր սանրվածք է անում, նոր ձեւով շպարվում եւ այլն, նա մոտենում է տղամարդու ու հարցնում՝ «Քեզ դուր գալիս է», այդ պահին տղամարդու ուղեղում պայթյուն է տեղի ունենում։ Նա սկսում է ծանրութեթեւ անել պատասխանների բոլոր հնարավոր տարբերակները, չէ որ եթե սխալվի՝ կսկսվի սկանդալ։

Սեփական գրավչությունը չգիտակցելը

Փողոց դուրս գալիս կինը կարող է ժամերով հայելու առաջ գտնվել, որպեսզի գեղեցկանա ուրիշների համար, բայց երբեք դա չի անի տանը, իր ամուսնու համար։ Բանն այն է, որ նրան մտահոգում է հասարակայնության տեսակետը։ Նրա համար կարեւոր է, որ ոչ թե ամուսինը նկատի իր գեղեցկությունը, այլ մեկ ուրիշը տղամարդուն ասի, թե ինչ գեղեցիկ կին նա ունի։

Հոգեբանները նման մոտեցումը համարում են սխալ ու անհիմն։ Գեղեցիկ լինելը կնոջ աշխատանքն է, որը նա պետք է կատարի ամբողջ կյանքում՝ անկախ տարիքից, աշխատանքից։ Ոչ մի դեպքում չի կարելի բարձիթողի անել արտաքինը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել