Հորդառատ անձրևներից և փոթորիկներից հետո Վրաստանի Սևծովյան ափամերձ գոտին հեղեղվել է, հաղորդում է REN TV-ն:
Այսպիսով, տարերային աղետից տուժել են Բաթումիի կենտրոնական հատվածը և հարևան Քոբուլեթի քաղաքը:
Նշվում է, որ այնտեղ աշխատում են փրկարարները:
«Ջոկատները փորձում են կարճ ժամանակում վերացնել բոլոր խնդիրները»,- հայտարարել է Բաթումիի բնակկոմունալ տնտեսության ներկայացուցիչը:
Հաղորդվում է նաև, որ մառախուղի և ձյան պատճառով փակվել են Աջարիայի լեռնային շրջանների որոշ անցումներ: