Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1809 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Խաչատուր Աբովյանը՝ հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը: Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որը նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ եւ այլն։ Անհետացել է 1848 թ.:

-           1920 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Անրի Վերնոյը՝ ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր («Մայրիկ» ֆիլմ, մահ.՝ 2002 թ.):

-           1922 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Գրիգոր Գուրզադյանը՝ հայ ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ (մահ.՝ 2014 թ.):

-           1951 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Ռաֆայել Վահանյանը՝ հայ շախմատիստ, գրոսմայստեր, այդ կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։ 1989 թ. ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների (1984 եւ 1986 թթ.), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985 եւ 1989 թթ.) եւ Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989 թթ.) հաղթող։ Երեւանի պատվավոր քաղաքացի (2012 թ.):

-           1964 թ. հոկտեմբերի 15-ին շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբան», որի մեջ են մտնում մոտ 8900 կմ երկարությամբ գազի խողովակներ:

-           1980 թ. հոկտեմբերի 15-ին մահացել է Մուշեղ Գալշոյանը՝ հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ., հետմահու, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար)։

-           2006 թ. հոկտեմբերի 15-ին մահացել է Վարդուհի Վարդանյանը՝ հայ երգչուհի (ծնվ.՝ 1976 թ.)։

 

Հիշարժան փաստեր

-           Եթե շղթայի պես իրար միացնել մարդկային ԴՆԹ-ի բոլոր մոլեկուլները, ապա այս շղթայի երկարությունը կկազմի 54,7 մլրդ կիլոմետր: Դա մոտավորապես 10 անգամ ավելի է, քան Երկրի եւ Պլուտոնի միջեւ եղած հեռավորությունը (5,7 մլրդ կիլոմետր):

-           Բազմաթիվ ատոմներ, որոնցից կազմված է մարդը՝ ոսկորներում առկա կալցիումից մինչեւ արյան մեջ եղած երկաթ, ստեղծվել են միլիոնավոր տարիներ առաջ՝ աստղի պայթյունի ֆիզիկական գործընթացի արդյունքում:

-           Թղթադրամը իրականում թուղթ չէ, այլ կազմված է բամբակից եւ տարաբնույթ մանրաթելերից:

-           «Google»-ով եւ «Яндекс»-ով ամենահաճախ փնտրվող արտահայտություններից է հենց «հետաքրքիր փաստեր» բառակապակցությունը:

-           Երկրի վրա ապրող ամեն մարդու համար կա 1.6 միլիոն մրջյուն։

-           Աշխարհում ավելի շատ արհեստական ֆլամինգոներ կան, քան իրական։

-           Ելակը հատապտուղ չէ։

-           Իսկ այ բանանը հատապտուղ է։

-           Պիրոսոմը մոտ 30 մ երկարությամբ որդ է, որն ապրում է ծովում։

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]