Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ  

Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն շարունակում է պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 4-րդ փուլում դել Պոտրոյի հակառակորդը խորվաթ Բորնա Չորիչն էր: Երկու ժամից ավելի ձգված մրցախաղում  արգենտինացին հաղթեց բոլոր երեք սեթերում՝ 6:4, 6:3, 6:1:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]