Բաժիններ՝

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը

Վրաստանը կշարունակի եվրատլանտյան ինտեգրացման քաղաքականությունը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Բաթումում ելույթ ունենալով Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի բացմանը: Նրա ելույթը ուղիղ եթերում հեռարձակել է Imedi թբիլիսյան հեռուստաալիքը։

«Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կդառնա Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավորը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին լիարժեք ինտեգրվելու քաղաքականությունը»,-ասել է Մարգվելաշվիլին:

Նա նաեւ հայտնել է, որ «Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ստանդարտներին մոտենալուն ուղղված բարեփոխումները»: Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 1-2-ին Բաթումում տեղի է ունենում թվով 12-րդ միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերին: Գերատեսչությունը նշել է, որ համաժողովի աշխատանքին մասնակցում են Վրաստանի եւ արտասահմանյան երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտի փորձագետներ, քաղաքացիական հասարակության եւ ակադեմիական շրջանների ներկայացուցիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս